Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 24 դեկտեմբերի 2011

Հրաժեշտի խոսքեր…

Տպագիր մամուլի զգալի մասը ընթերցողին հրաժեշտ է տալիս մինչև 2012թ. հունվարի 10-ը: Դրանով են թելադրված «հրաժեշտի խոսքերն» ու մաղթանքները: «Ազգը» ներկայացնում է «Տարվա Top 10-ը», որտեղ ընդգրկված չեն ՀՀ նախագահն ու վարչապետը, ԱԳ նախարարն ու ՀԱԿ առաջնորդը, քանի որ նրանք «ի պաշտոնե և ըստ դիրքի» մշտապես հայտնվել ու հայտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում: Իսկ Top 10-ում են Սուրեն Խաչատրյանից ու Սիլվա Համբարձումյանից մինչև Նարեկ Սարգսյան, Անժելա Սարգսյան ու Կարեն Կարապետյան… «Հրապարակի» «Քաղաքական թոփ 10-ը» բաղկացած է իրադարձություններից` փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագիր, ՀԱԿ-իշխանություն երկխոսություն, վիքիլիքս և այլն: Դրա փոխարեն սույն թերթը մեկը մեկից ծավալուն երկու հոդվածով է ամփոփում տարին. «Գժության համաճարակ. ախտորոշումը և բուժման միջոցները» և «Տնտեսական տարի, կամ «տունը քանդվի գլխիդ»: Եվ եթե 2011 թվականն ի մի բերող գյուղատնտեսության նախարարը հաջորդ տարում է զարգացման հույս նշմարում, ապա կրթության և գիտության նախարարն ավարտվող տարին է հռչակում «ակտիվ աշխատանքի և ձեռքբերումների տարի» («Հայաստանի Հանրապետություն»): Ամփոփիչ խոսք են ասում նաև տարածքային կառավարման առաջին փոխնախարարը` «Գյուղերի և գյուղապետների մասին» («Առավոտ») և Արծվիկ Մինասյան, Գալուստ Սահակյան, Վաչե Գաբրիելյան եռյակը («168 ժամ»): Անցնող տարվա ամենամեծ չարիքը` արտագաղթը տարբեր կողմերից են դիտարկել «Գոլոս Արմենիին» («30 տոկոս միգրացիան արտասովոր երևույթ է»), «Երկիրը» («Արտագաղթ` ՀԱԿ-ի հաշվին») և «ՀԺ»-ն («Զարկ տանք արտագաղթին»): Չի անտեսվել նաև մշակույթը, որի զարգացումը «Օրակարգի» կարծիքով տարերային է, «որովհետև այն չի սիրում պարապ հռետորաբանություն ու չի հանդուրժում կարգախոսները»: Թերթը նաև «լսել» է, որ ներկայիս նախարարի պաշտոնը շուտով զբաղեցնելու է Արմեն Ամիրյանը: «Ժամանակի» զրուցակիցն է Ռուբեն Հախվերդյանը, իսկ «Ժողովուրդը» պարզել է, որ 2012-ը «մարտերի ու հաղթանակների տարի է լինելու»:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ