Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 27 դեկտեմբերի 2011

Ձեթը տեղ է հասնում

«Առավոտը» նկարագրում է, թե ինչպես է Գյումրի քաղաքում երեքական շիշ ձեթը բաժանվում անապահով ընտանիքներին. «Քութայիսյան» խանութը «կառավարական» ձեթը հատկացնելու է մոտ 10 հազար ընտանիքի. «Մարդասպանություն վարչապետի ուղարկած նախատոնական ձեթի համար»: Իսկ ընդհանուր առմամբ, ըստ «Հայոց աշխարհի», «Տնտեսությունը դանդաղ վերականգնվում է, «ՀԺ»-ն ստիպված է ընդունել, որ 2011թ. բյուջեն թեկուզ «ճկռելով», բայց կկատարվի: «Իրավունքը» հասարակական և քաղաքական գործիչների հարցմամբ պարզել է պետական կառույցների գործունեության արդյունքները: Թերթի խմբագրական խորհուրդը տարբերակել է տարվա լավագույն և վատագույն գործիչներին և հաստատությունները: Լավագույն են ճանաչվել ՀՀ նախագահը, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ առողջապահության նախարարները: Վերջինս «Գոլոս Արմենիին» նաև հավաստիացրել է, որ «Առողջապահության խնդիրները արդյունավետ և դինամիկ լուծում են ստանում»: Բայց ահա նույն նախարարը, ըստ «ՀԺ»-ի, «Սոչիում հիվանդանոց է բացել», ինչը վկայում է կապիտալի արտահոսքը, որին նպաստել են նաև ԲՀԿ նախագահը, ՊԵԿ նախագահը, «Գրանդ հոլդինգի» սեփականատերը և այլն:
«Առավոտն» անդրադառնում է կառավարության վերջերս ընդունած որոշումներից մեկին` «Պետք չէ անտեսել համայնքի բնակչի կարծիքը. թեև ՀՀ կառավարությունն արդեն ընդունել է «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգը», սակայն կան գյուղապետներ և փորձագետներ, որ դեմ են դրան»:
Արձանագրելով տնտեսական տարվա հարուցած դժվարությունները, ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանն, այնուամենայնիվ, այն կարծիքին է, որ «2012-ը դիմավորում ենք մեկնարկային ոչ վատ ցուցանիշներով»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ