Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 10 հունվարի 2012

Նախաամանորի և հետամանորի տարբերությունը

Դատելով որոշ լրատվամիջոցների հրապարակումներով, այդպիսի տարբերություն ամենևին չկա: 2012-ի անցած տասնօրյակը բնութագրվում է նույն որակումներով. «Ամանորն ու աճը. ինչպես է որկրամոլությունը նպաստում տնտեսական ակտիվությանը», «Դրամը տարին արժեզրկմամբ է սկսում» («Օրակարգ»), «Վիճակագրության և իրականության միջև», «Ում համար աճ, ում համար` անկում» («Երկիր»), «Կլոր թվերի հմայքը» («ՀԺ») և այլն: Իսկ եթե հավատանք պատգամավոր Արծվիկ Մինասյանին, ապա «Իշխանությունները վարում են կույրի քաղաքականություն» («Ժամանակ»):
2011թ. արդյունքները դրական համարող լրատվամիջոցներից են «Հայոց աշխարհը» («Հարկային մուտքերի ցուցանիշները կատարվեցին»), «Ազգը» («Ովքե՞ր են օգտվելու սոցիալական փաթեթից»):
Իսկ ահա Քաջարան գյուղին առնչվող թնջուկը նախորդ տարվա «մնացուկ» է. «Քաջարանի շուրջը որևէ սակարկություն չի կարող լինել» («Ազգ»), «Քաջարան գյուղը մեզ համար հայրենիք է, որը սակարկելի չէ» («Հրապարակ»): 2011-ից է փոխանցվել նաև տիկին Գործունյանի մեկնելու թեման, որը ՀՀ վարչապետը բացատրել է հարկերը չվճարելու հանգամանքով, ինչը «վրդովեցրել» է տիկնոջը` «Գործունյանը կդիմի՞ ԵԴ` ընդդեմ ՀՀ-ի» («ՀԺ»):
Միջկուսակցական և ներկուսակցական խնդիրները նորովի է փորձում մեկնաբանել «Հրապարակը» («Կոալիցիոն միասնությունն ու ամանորյա տոպրակները»): Նույն թերթը համառորեն չի հրաժարվում կյանքի իրողությունները հումորով ներկայացնելու սովորույթից` չմոռանալով նաև տալ կառավարության անունը:
«Առավոտը» հրապարակել է «գիտության ոլորտի հետ կապ ունեցող մարդկանց վարկանիշային սանդղակը», որը հեղինակել է www.sociology.am կայքը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ