Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 12 հունվարի 2012

Բոյլ-Մարիոտի և Ջոուլ-Լենցի հետևորդները

Երեկվա «Երկիրը», հիմք ընդունելով ճրագալույցի պատարագի ժամանակ արված մի լուսանկար, «վստահաբար» պնդել էր, որ ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին երեք տեղերն զբաղեցնելու են ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը և Երևանի քաղաքապետը։ Նույն երկրի նույն քաղաքում լույս տեսնող, սակայն հասարակական-քաղաքական այլ հայացքների տեր մեկ այլ թերթ՝ «Հրապարակը», հանգել է նույն կարծիքին և դրանով իսկ լրացրել միմյանցից անկախ նույն հայտնագործությունն անող հեղինակների շարքը։
Նույն երկրի նույն քաղաքում լույս տենող «Երկիր», «Հայկական ժամանակ», «Հրապարակ» թերթերը տպագրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեությանն առնչվող նյութերի վերաբերյալ նախարարությունից ստացված պատասխանները։ Եվ եթե «Երկիրի» («Չգիտեն ինչին՝ բայց խթանել են») և «ՀԺ»-ի («Մութ ուժերն են մեղավոր») բախտը բերել է, քանի որ պատասխանները ինչ-որ չափով համապատասխանում են «ժանրին», ապա «Հրապարակը», որը մինչ այդ տպագրել էր նախարարության 18 ՊՈԱԿ-ների տնօրենների քննադատական նամակը, ստացել է նաև փոխնախարար Խաչիկ Ասրյանի «մտքի թռիչքը» («Սողուններն ու հայոց արծիվը»)։ Թեմայի վերջակետը դնում է «Հայացքը», որի «նախագահական աղբյուրների վկայությամբ» առաջիկա ընտրությունից հետո Սյունիքի մարզպետ է նշանակվելու Խաչիկ Ասրյանը։
«ՀԺ»-ն անդրադառնում է կառավարության այսօրվա նիստի օրակարգի «դարակազմիկ» հարցերից մեկին, որը վերաբերում է քրեակատարողական հիմնարկներում պահվող կանանց հիգիենայի բարելավմանը։
Տիկին Գործունյանի հետահայաց մտքերն այս անգամ շարադրել է «Ժամանակը» («Ազատ խոսողը միշտ խանգարում է իշխանությանը»), իսկ համամասնական և մեծամասնական ընտրակարգերի վերաբերյալ Ռազմիկ Զոհրաբյանի դատողությունները քննադատվել են «Առավոտի» առաջին իսկ էջում։
Շնորհակալության օրը, որը նշվել է երեկ, «Հայացքին» դրդել է խորհել, թե ինչի համար է պետք շնորհակալություն հայտնել հայրենի կառավարությանը։
«Գնաճը վերադարձավ նախատեսված միջավայր». արձանագրել է «Հայոց աշխարհը», միաժամանակ նշելով, որ դա «ճիշտ այնքան» է, որքան «տարեսկզբին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հանրապետության նախագահը հանձնարարել էր կառավարությանը և ԿԲ-ին», և որ «անցած տարի ամենաշատը թանկացել է շաքարավազը»։ «Ժամանակը» «պարզ թվաբանության արդյունքում» բացահայտել է, որ ԱՎԾ արձանագրած 7,7 տոկոս գնաճի ցուցանիշը «ԿԲ նախանշած առավելագույնից 2,2 տոկոսով ավելի է»։ Թեմային անդրադարձել են նաև «Հայկական ժամանակը» («ԱՎԾ-ն էլի ստել է»), «Երկիրը» («2011-ին միջին գնաճը կազմել է 7,7 տոկոս») և «Կապիտալը», որը նշել է, որ «ԱՎԾ-ն գների դիտարկումը կատարել էր դեկտեմբերի 20-ին, մինչդեռ գներն առավել բարձրանում են դեկտեմբերի վերջին տասնօրյակում» և եզրակացրել, թե իբր «ԱՎԾ-ն կառավարությանն օգնում է գնաճը «պահել» թիրախային միջակայքում։
Ըստ «Երկիրի» «կառավարության որոշմամբ ուժի մեջ մտած սոցիալական փաթեթի հատկացման կարգի» և «տարածած հաղորդագրության միջև լուրջ անհամապատասխանություն կա». թերթը նաև հավելել է, թե «մեկ անձի հաշվով սոցիալական փաթեթի արժեքը պետք է կազմի 150 հազար դրամ»։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ