Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 13 հունվարի 2012

Ազատության գործոնը

Տնտեսական ազատության համաշխարհային վարկանիշում Հայաստանը 39-րդ տեղում է. «Հիշատակվում են բիզնեսի համար գործընթացների հեշտացումը և դատական համակարգի կոռուպցիան» («Ազգ»), «Հետընթաց երեք քայլ» («Օրակարգ»)։ «Հրապարակը» չի հավատում այս ցուցանիշին, քանի որ Հայաստանում գործարարությամբ զբաղվող յուրաքանչյուր մարդ գիտե և թերթին էլ հայտնել է, որ «այդ ազատությունը կա միայն սոցհարցումներում»։ Այս թերթը նաև գիտե ՀՀ վարչապետի և ԱԺ խոսնակի հարաբերությունների մանրամասները. «Նիկոյանը հույս ունի, որ հաջորդ խորհրդարանում ինքը կարող է հայտնվել Տիգրան Սարգսյանին տրվելիք քվոտայով»։ Այս մտքին գրեթե համաձայն է «ՀԺ»-ն, դեռ մի բան էլ ավելի. «ԱԺ նախագահի որդին վարչապետի օգնականն է, և Նիկոյանը ջանք չի խնայում լավ հարաբերություններ պահպանելու Տիգրան Սարգսյանի հետ»։ Իսկ ահա վարչապետը, ըստ նույն թերթի, «մտադիր է ԱԺ գործուղել իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գևորգյանին՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի կարգավիճակով»։
Պակաս իրազեկված չէ «Հայացքը», որը նկատել է, որ կառավարության «գլխառադ արված» առաջին նիստից հետո պաշտոնյաներն «ավելի շատ» են մնացել վարչապետի մոտ և այնտեղից իջել են «ուրախ դեմքով և բարձր տրամադրությամբ»։ Այս ամենը թերթի սրտով չէ, և բավական է, որ կասկած հայտնվի ամբողջ տարվա ընթացքում կառավարության աշխատանքի արդյունավետության վերաբերյալ։ «Երկիրն» էլ աչքի չի ընկնում լավատեսությամբ։ Այս թերթին դուր չի եկել վարչապետի Ամանորի ելույթը, և սա պարզ է դարձել միայն երեկ, երբ մեկ այլ լրատվամիջոց հայտնել է, թե «մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներ ապառիկով են հոգացել Նոր տարվա սեղանի ծախսերը». «ուրեմն քանի՞ գրոշ արժեն աղքատության հաղթահարմանն ուղղված կառավարության ձեռնարկած քայլերը»,-հուսահատված հարցնում է «Երկիրը»։
Դեռևս «հրատապ» է ՀՀ նախարարների՝ ինտելեկտուալ խաղին օտար լեզվով մասնակցելու հարցը։ Բանավեճի վերջակետը դնում է Սերգո Երիցյանը՝ հավաստելով, որ օտար լեզվով հեռուստահաղորդման հեռարձակումը «Միանշանակ օրենքի խախտում է»։ Փոխանցելով այս միտքը, «Առավոտը» հավելում է, որ «խաղին մասնակցում էր նաև Սերգո Երիցյանի վերադասը՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը»։
«Օրակարգի» կարծիքով կառավարության կողմից անցած տարեվերջին Ազգային ժողով ներկայացված և «արագացված տեմպերով ընդունված հարկային փաթեթի» առաջին «պտուղը» գինիների, գարեջրի և ավտոմեքենաների շարժիչի յուղի թանկացումն է. թերթը նաև եզրակացրել է, թե «նոր ակցիզների բեռն ընկնում է սպառողների ուսերին»։ «Իրավունքը» փորձել է պարզել, թե «այնուամենայնիվ ո՛րն է դոլարի աճի պատճառը» և, ի վերջո, հռետորաբար հարցրել՝ «Հայաստանում դոլարը կշարունակի՞ իր ճախրանքը»։ Մի այլ հրապարակման մեջ («Գերշահույթների մեխանիկա») թերթը նկատել է, որ կաթնամթերքի շուկայում ՏՄՊՊ հանձնաժողովի՝ բացահայտումներով պայմանավորված պատժամիջոցներին զուգընթաց «չեղավ պահանջ՝ գները վերադարձնել նախկին մակարդակի»։
«Հայոց աշխարհը» գրել է, թե իբր Հայաստանում ներքին արտադրության պաշտպանության խնդիրը «բարձիթողի վիճակում է» և անհրաժեշտ է համարել «պաշտպանել ներքին արտադրությունը»։ «Իրատես դե ֆակտոյում» տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հայտնել է տեսակետ, որ տարվա համեմատ որոշակի աճ է արձանագրել ապրանքաշրջանառությունը, աշխուժացել է նաև գյուղմթերքների արտադրությունը, սակայն «հիմնախնդիրների մի զգալի մասը մնում է չլուծված», և «հարկ է մշակել որակապես նոր տնտեսական քաղաքականություն»։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ