Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 14 հունվարի 2012

Շաբաթվա գործոնը

«Հայաստանի զրուցակիցը» համոզված է, որ «բացառությամբ շինարարության ոլորտի», անցյալ տարի Հայաստանում «մակրոտնտեսական ցուցանիշներով դրական ցուցանիշներ են արձանագրվել», և եթե «կյանքի կոչվի թեկուզ կեսն այն ամենի», ինչը նկարագրված է կառավարության կողմից «հաստատված արդյունաբերության զարգացման ռազմավարությունում», ապա «արդյունքներն իրականում տպավորիչ կլինեն»։ »Հայաստանի Հանրապետությունում» Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Խաչիկյանը հավելել է, որ «Հայաստանի արդյունաբերությունն այս տարի կզարգանա», և «դրան կնպաստի պետություն-մասնավոր գործընկերությունը», տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, անդրադառնալով «համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի 2-րդ փուլի առանձնահատկություններին» («արտաքին պարտքային ճգնաժամ» և այլն), կանխատեսել է «ճգնաժամի երկրորդ ալիքից» օգուտների հնարավորություն,միաժամանակ առաջարկելով «տնտեսությունն առավել մրցունակ դարձնելու քայլեր»։
«Դրամի թուլացումը շարունակվում է», արձանագրել է «Հայոց աշխարհն» ու հավելել, որ ԿԲ-ը «կամա-ակամա ստիպված է լինելու մերթ ընդ մերթ մտնել արժութային բորսա և դոլար վաճառել»՝ փոխարժեքի շուկան «գոնե ժամանակավոր հավասարակշռված վիճակում պահելու համար»։ «Երկիրը», անդրադառնալով ժամանակին, ճգնաժամի հաղթահարման նպատակով, ստեղծված օպերատիվ շտաբի գործունեությանը, նշել է, որ շտաբը «օժանդակել է տնտեսության իրական հատվածի ընդամենը 21 ընկերությունների», թեև «ծրագրերով ներկայացված հայտերի թիվը անցնում էր 300-ը»։
«Հայաստանի զրուցակիցը» մտահոգվել է, որ «Հայաստանում աղքատների թիվն ավելանում է» և փորձել ճշտել, թե «ո՞վ է մեղավոր, և ինչ պետք է անել»։
«Ժամանակը» բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ իր վերաբերմունքն արտահայտելու եղանակը «գտել է»՝ «Կամրջի պռիկին», «Հայոց աշխարհը», հակառակը, վստահ է, որ «նորաստեղծ էթիկայի հանձնաժողովը կարող է արդյունավետ օղակ դառնալ կոռուպցիայի դեմ պայքարում»։
«Հայացքը» փոխանցել է տնտեսության ներկա և հետագա անելիքների վերաբերյալ տարբեր կուսակցությունների (ՀՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ և «Ազատ դեմոկրատներ») ներկայացուցիչների տեսակետները, «Առավոտը» նրանց երեկվա այդ հանդիպմանը անդրադարձել է «ՀՀԿ պատգամավորի խոստովանությունը« գողտրիկ հրապարակմամբ։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ