Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 17 հունվարի 2012

Շատ բան պետք չէ…

Ավելին, շատ քիչ բան է պետք, որպեսզի «Հրապարակն» իր ամբողջ աշխատակազմով զվարճանա և ընթերցողին էլ զվարճացնի։ Բավական է մի ազատ ամբիոն տեսնի՝ իսկույն զբաղեցնում է և գործի դնում «առատության եղջյուրը». «Էս որտեղի՞ց, ադաշ ջան», «Եկեք քարկտիկ խաղանք»։ Մի ամբողջ էջ։ Իսկ ահա «Երկիրի» հումորից սոսկ դարձվածքներ են մնացել…
«Ժողովուրդը», ընդհակառակը, սրամտելու տրամադրություն չունի և հայրենի ղեկավարներին «ամոթանք» է տալիս, որ չեն մասնակցել խորհրդային լեգենդար հետախույզի հուղարկավորությանը։
ԶԼՄ-ները մեկը մյուսին են փոխանցում այն լուրը, թե ինչպես է վարչապետն արձագանքել Քաջարան գյուղի վերաբերյալ իրեն ներկայացված տեղեկատվությանը. «Քաջարանի հարցով վարչապետը «սենսացիոն» հայտարարություն կանի» («Առավոտ»), «Ինչպե՞ս է վարչապետը «թռնում» Քաջարանի հարցից» («168 ժամ»), «Ինչ տարբերություն՝ ով ում է խաբում» («Երկիր»)։ Թեղուտի հարցն էլ պակաս կարևոր չէ. «Թեղուտավտանգ համակարգ» («Օրակարգ»), «Օրենքները ստեղծված են մի քանի ընտանիքների համար» («Իրավունք»)։ Թեմայի վերջակետը դնում է «Ժողովուրդը»՝ հերթական անգամ առաջարկելով պաշտոնանկ անել բնապահպանության նախարարին՝ «Ո՞ւր է էթիկայի հանձնաժողովը»։
«Իրատես դե ֆակտո»-ում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, անդրադառնալով անցյալ տարվա վերջին համաշխարհային շուկայում ԱՄՆ դոլարի դիրքի «նկատելի ամրապնդման» ու եվրոյի դիրքերի «զգալիորեն թուլացման» իրողությանը Հայաստանյան դիտակետից, նախ կարևորել է «ՀՀ դրամի համեմատաբար կայուն վարքագծի» իրականացմանը միտված պետական գործառույթները, ապա վերստին հիմնավորել, որ «համակարգված գործողությունների պարագայում Հայաստանը կարող է և պետք է օգտվի» ներկայումս «իր համար բարենպաստ պայմաններից»։ «Հայկական ժամանակը», իր հանգույն վկայակոչելով անցյալ շաբաթվա ՀՀ ֆինանսական շուկայի մասին ԿԲ հրապարակած պաշտոնական տվյալները, դրանք չի համարել «հուսադրող» և եզրակացրել է, թե իբր «Հայաստանն ապրում է տնտեսագիտական բոլորովին այլ օրենքներով»։
«Օրակարգը» նշել է, որ ըստ ֆինանսների նախարարության գնահատականների «իրական և ծրագրված տնտեական աճը համընկել է»։ Մի այլ հրապարակման մեջ թերթը տեղեկացրել է, որ չնայած «Աշտարակ կաթը» վճարել է տուգանքը, բայց չի ընդունում ՏՄՊՊ հանձնաժողովի մեղադրանքը («կաթնամթերքի արտադրության մեջ կոկոսի յուղ և կաթի փոշի օգտագործելու համար»)։
Ըստ «Հայոց աշխարհի» ներդրումից հետո «գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգը ոչինչ չտվեց ինչպես կոռուպցիայի դեմ պայքարին, այնպես էլ պետական բյուջեի եկամուտների համալրմանը», թերևս որի համար էլ թերթը հարցրել է, թե «երբ սկսի գործել էթիկայի հանձնաժողովը», արդյոք «կզգաստանա՞ն պաշտոնյաները»։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ