Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 18 հունվարի 2012

Տնտեսության ընտրություն

«Հայոց աշխարհում» երկրաբանահանքաբանական գիտ. դոկտոր Հրաչյա Ավագյանը, ողջունելով արտահանումը խթանող արդյունաբերության զարգացման կառավարության քաղաքականությունը, միաժամանակ մտահոգություն է հայտնել, թե ինչու, 11 ճյուղերից բացի (ոսկերչություն, տեքստիլ արդյունաբերություն և այլն), ներառված չէ «մեծ հեռանկարներ խոստացող», «հարյուրավոր միլիարդների արժողության» և «մի քանի տասնյակ հազարների հասնող աշխատատեղեր» խոստացող մետալուրգիական արդյունաբերությունը և ներկայացրել առաջարկություններ։
«Երկիրը» շարունակել է քննարկել տարեվերջին ընդունված հարկային նոր փաթեթի թեման, մասնավորապես նշելով, թե «իրականում … դժվար թե հարկային դաշտում կատարվող լայնամասշտաբ փոփոխությունները … չանդրադառնան գործարար դաշտի փոքր խաղացողների վրա» և փորձելով դա ապացուցել։ «Գներն էլի աճեցին». արձանագրել է «Ժողովուրդը», նկատի ունենալով մասնավորապես գարեջրի, տեղական արտադրության ծխախոտի ու մածունի գների բարձրացումը։ Մի այլ հրապարակման մեջ թերթը հավելել է, որ մի շարք հկ-ներ բաց նամակ են հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ «պահանջելով դադարեցնել Փակ շուկայում կատարվող շինարարական աշխատանքները»։
«Օրակարգը» մանրամասներ է հաղորդել «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության նախագահ Հակոբ Բաղդասարյանի և ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանի երեկվա համատեղ ասուլիսից, որտեղ վերջինս հայտարարել է, որ «Հայաստանում մոտ 2մլրդ սառեցվել է անշարժ գույքի մեջ», դա որակել տնտեսությունից դուրս մնացած «զգալի թիվ», ինչը տակավին «հետ չի վերադառնում»։ Թեմային անդրադարձել են նաև «Երկիրը» («Քաղաքական լարվածությունն ու անշարժ գույքի շուկան») և «Հայկական ժամանակը», («Էլիտար «անապատացում»)։
«Հրապարակը» գրել է, թե իբր «ՀՀԿ համամասնական ցուցակի շուրջ անորոշություն» է շարունակվում, ինչը «շարունակական լարվածության մեջ է պահում ՀՀԿ պատգամավորներին»։ «Հայացքը» զրույցի է հրավիրել ԲՀԿ խորհրդարանական Արամ Սաֆարյանին, ով նշել է, թե իրենց «ընտրացուցակում Հայաստանի երկրորդ նախագահի անունը չի լինելու», կուսակցությունը գալիք ընտրություններին «գնալու է միայնակ» և այլն։
«Օրակարգը» դեպի Թեղուտ բնապահպանների կիրակնօրյա արշավի մասին զրուցել է Արման Վերմիշյանի հետ։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ