Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 20 հունվարի 2012

Երրորդն ավելորդ չէ

Իբր ՀՀ ԱԺ նախագահը, իրեն և ընտանիքի անդամներին սպասարկող ծառայողական ավտոմեքենաներից բացի, «վերցրել է» նաև երրորդ մեքենան, որով «ման է գալիս» որդին, ով վարչապետի օգնականն է («Հրապարակ»)…
Իբր ԱԺ-ի ավտոմեքենաներն այս տարվանից օգտագործելու են «Ֆլեշի» բենզինը. դա արվել է ԱԺ նախագահի կարգադրությամբ՝ ի նպաստ վարչապետի մտերիմ Բեգլարյանի բիզնեսի («ՀԺ»)…
Իբր վարչապետը գերադասում է ավելի շատ շփվել արդարադատության, կրթության ու գիտության, էկոնոմիկայի նախարարների հետ, ովքեր հասկանալի պատճառով մյուս նախարարներին «վերևից են նայում» («Ժողովուրդ»)…
Իսկ կառավարության նիստի օրակարգի մի շարք հարցեր զգալի արձագանք են գտել մամուլում։ Ահա վերնագրերը. «Վարչապետը՝ ավտոմեքենաների գրանցման դժգոհությունների մասին» («Ազգ»), «Տեխնիկական զննման կտրոնների վրա կնիքը պարտադիր չէ» («Իրավունք»), «Վարչապետի հանձնարարականները Վլադիմիր Գասպարյանին. բա ասում էիր՝ իմ վերևում միայն նախագահն է» («Հայացք»), «Սենսացիոն հայտարարությունը չհնչեց» («Երկիր»), «Պոպուլիզմի դոզան ավելանում է» («Օրակարգ»), «Ատկատչիկները» («Ժողովուրդ»՝ «Մելլաթ բանկին» տարածք վաճառելու խնդրով)։ «Օրակարգը» ոչ միայն անդրադարձել է սոցիալական բնակարանի ինստիտուտ ներդնելու՝ վարչապետի հայտարարությանը, այլև հարցազրույց է արել «Սոցիալական բնակարանային հիմնադրամ» կազմակերպության գլխավոր տնօրենի հետ։
«Հայաստանի զրուցակիցը» հիշատակել է 2011թ. բյուջեի և տնտեսության ոլորտի գործընթացների վերաբերյալ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի և «ընդդիմախոսների» կանխատեսումներն ու ներկայիս գնահատականները, իր վերաբերմունքն արտահայտելով հրապարակման խորագրում՝ «Հաջողված» տարին՝ ընդհանուր համատեքստում»։ «Ժամանակի» հետ զրույցում ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը հայտնել է տեսակետ, թե իբր «… մարդիկ հավատը կորցրել են, որ կարելի է նորմալ օրենքներով շարժվել», «օլիգարխները բոլորը կուզեն օրինական դաշտում աշխատել… մինչդեռ այսօրվա իշխանությունն այդ հնարավորությունը չի տալիս» և այլն։ «Օրակարգի» համոզմամբ հարկատուներին «փոփոխվող օրենքները պատշաճ չեն ներկայացվում», «ՊԵԿ-ի taxsevice.am կայքում կարելի է գտնել օրենքներ, որ վաղուց չեղյալ են համարվել», իրենց հերթին «նույնիսկ պրոֆեսիոնալ հաշվապահներն ու իրավաբանները դժվարությամբ են հասցնում հետևել հարկային օրենսդրության փոփոխություններին»։ Մեկ այլ հրապարակման մեջ թերթը հայտարարել է, որ ֆինանսների նախարարությունը տարին սկսել է «Թանկ պարտք վերցնելու՝ կարծես արդեն ավանդական դարձած գործընթացը» և իր հանգույն եզրակացրել, թե «նախարարությունը հետևողականորեն մեծացնում է ներքին պետական պարտքը»։ «Հայկական ժամանակն» ինքն իրեն որոշել է, որ «Աշտարակ կաթ», «Դուստր Մարիաննա» և «Անի կաթ» ընկերություններին տուգանելու որոշումից հետո իբր «գործարար համայնքը … կտրուկ փոխել է իր վերաբերմունքը ՏՄՊՊ հանձնաժողովի նկատմամբ», քանի որ «նման ծավալի տուգանք առաջադրելը» դիտվել է իբր՝ «այսպես ասենք, քաղաքական դաշտում»։
«Իրավունքում» սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշել է, թե ըստ իր կանխատեսումների «ԱԺ-ում ոչ մի կուսակցություն մեծամասնություն չի կազմի»։
«Ժողովուրդը», թերևս գլուխ չհանելով իր իսկ առաջադրած գնահատումներից, թե «համամասնական ցուցակը գլխավորելու» հարցում «ՀՀԿ-ում դեռ որոշում չկա», «ցուցակում իր տեղն ամրապնդելու համար ԲՀԿ-ական գործարարներից ամեն մեկը փորձում է իրեն հալածյալի կարգավիճակում ներկայացնել», նաև շեշտելով, որ «ՀՀԿ-ում և ԲՀԿ-ում հերքում են այս լուրերը», հանգել է այն եզրակացության, թե «ընտրացուցակները պատուհաս են դարձել»։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ