Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 25 հունվարի 2012

Նախարարների ժամանակը

Տպագիր լրատվամիջոցներում ամենաշատը հիշատակվել է էկոնոմիկայի նախարարը: Պատճառը երեկվա մամուլի ասուլիսն է. «Չի կարելի ասել` կամ տուրիզմ, կամ հանքարդյունաբերություն, տնտեսության զարգացմանը երկուսն էլ անհրաժեշտ են» («Հայաստանի Հանրապետություն»), «Անցնում ենք ակտիվ արդյունաբերական քաղաքականության» («Հայոց աշխարհ»), «Տաք-տաք երկաթի հույսին. էկոնոմիկայի նախարարությունը չգիտե` Հայաստանի համար որն է մետաղի օպտիմալ գինը» («Օրակարգ»), «Խորհրդի բարձրագույնը. դե զարգացիր, էլի, ա′յ արդյունաբերություն» («ՀԺ»): «Ժողովուրդը» էկոնոմիկայի նախարարի ասուլիսը ծառայեցրել է ընդամենը իբրև տեղեկատվական առիթ. իրականում «Հերթական խոստումների շարքից» հոդվածի հերոսներն ու մեկնաբանները ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը և ՀՅԴ տնտեսագետ Արծվիկ Մինասյանն են: Ավելին, այս թերթը չի բավարարվել միայն մեկ նախարարի գործունեության լուսաբանմամբ և հոդվածներ է նվիրել սոցապ («Ես ԲՀԿ-ի կողքին եմ ու կմնամ») և մշակույթի («Նենց վատ ա մշակույթի վիճակը, տիկին նախարար») նախարարներին:
«Իրավունքը» նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ զրույցից հետո հանգել է այն եզրակացության, որ «2012-ին դրամի արժեզրկման միտումներն ավելի ցայտուն կարտահայտվեն», միաժամանակ, ներկայացնելով Բագրատյանի հայտարարությունը, թե «Հայաստանաբնակ գործարարները լուրջ ակտիվներ են ձեռք բերում դրսում և զարգացնում այնտեղի տնտեսությունը», նշել, որ «կապիտալի արտահոսքի դեմն առնելը» պետք է լինի «պետության հիմնական խնդիրներից մեկը»: «Առավոտը» որպես առողջապահության համակարգի այլընտրանքային ֆինանսավորման աղբյուր առաջարկել է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության դիտարկումը. «ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկերը բարձրացնել և… ավելացված գումարն ուղղել վերոհիշյալ ոլորտին»: «Օրակարգը» գրել է, որ ՏՄՊՊ հանձնաժողովը տուգանել է պարարտանյութ ներկրող «Քեթրին գրուպ»-ին, «Հայացքը», թերևս մեղմ համարելով տուգանքի չափը (10մլն դրամ), հռետորաբար հարցրել է. «Պատճառն ի՞նչն է, եթե ոչ` կոռուպցիան»:
Ինչպես միշտ, զգալի տեղ է գրավում կուսակցական նախընտրական թեման: «Հրապարակը» արձանագրում է, որ «մեր երկիրն այլևս չի կարող իր ուսերին կրել ևս մի կեղծված ընտրություն», նաև ներկայացնում ՀՀԿ նախընտրական շտաբում տեղի ունեցած «որոշակի դերաբաշխումը», ըստ որի ՀՀԿ շտաբի ղեկավարը դեմ է, որպեսզի նախարար Աշոտյանն ակտիվորեն ներգրավվի նախընտրական աշխատանքներում, քանի որ նրան համարում է «վարչապետի թիմի ներկայացուցիչ»:
«Ժամանակն» իր հերթին վճռված է համարում Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի և Կարեն Կարապետյանի ընդգրկումը ԲՀԿ համամասնական ցուցակ:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ