Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 27 հունվարի 2012

Հանուն և ընդդեմ` ըստ ձևի և բովանդակության

«Միջկուսակցական խմորումներն ավելի ու ավելի են թանձրանում: ԲՀԿ խմբակցությունը մտադիր է միանալ խորհրդարանական ընդդիմությանը և նախաձեռնել խորհրդարանական լսումներ` ընտրական համակարգի թեմայով` «ԲՀԿ-ն ուզում է միանալ խորհրդարանական ընդդիմությանը» («Առավոտ»), «Միասնություն ընդդեմ ՀՀԿ-ի» («Ժողովուրդ»), ՀՀ երկրորդ նախագահը ՌԴ դեսպանության աշխատակիցներին հայտնել է, որ առաջիկա շաբաթներին հանդես կգա հրապարակային ելույթով, կհայտարարի, թե որն է իր նախընտրած քաղաքական ուժը. մի բան ակնհայտ է` այդ ուժը ՀՀԿ-ն չէ («Ժամանակ»), հերթական անգամ չի կայացել ՀՀԿ-ԲՀԿ առաջնորդների հանդիպումը («ՀԺ»):
Կառավարության երեկվա նիստի ընդունած որոշումներին են անդրադարձել «Հայացքը» («Վերջ ժամային գոտիներին»), «Օրակարգը» («Ինչու է հէկ-եկում գետը. կառավարությունը հարկային արտոնություններ տրամադրեց առանց հստակ չափորոշիչների»), «Երկիրը» («Մայրենիի ընդհամենը անհախթահարելի ճգնաժամ»). այս թերթը ուշադրություն է հրավիրում այն իրողության վրա, որ նիստերի օրակարգում ընդգրկված որոշումների նախագծերի հետ ներկայացվող եզրակացություններում ու հիմնավորումներում այնքան լեզվական անճշտություններ են լինում, որ դրանք «ամոթ է կառավարության կայքում տեղադրելը»: Օրինակը ներկայացված է հոդվածի վերնագրի տառասխալներով:
Վարչապետի և կառավարության քննադատությամբ աչքի են ընկել «Հրապարակը», «Հայացքը», որի հյուրն է ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, «Հայաստանի զրուցակիցը», որի զրուցակից Գևորգ Պողոսյանի կարծիքով «հանրապետական կուսակցությունը, ինչպես նաև ընդհանուր կոալիցիան ավելի քիչ ձայն կստանան, քան ակնկալում են` «Իշխանության հանդեպ վստահության ռեսուրսն սպառված է»: «Հայացքը» նաև փաստում է, որ, օրինակ, ճանապարհային ոստիկանության համակարգում, չնայած վարչապետի դժգոհությանը, «աշխատանքը բավականին կարգավորվել է ու նույնիսկ զարմանալի փոփոխություններ արձանագրել»:
«ՀԺ»-ն և «Հրապարակը» անդրադարձել են վարչապետի կիրակնօրյա այցելությանը Վազգեն Սարգսյանի թանգարան:
ՀՀ Զինված ուժերի տոնի նախօրյակին «Ժողովուրդը» լրացրել է ցուցակը այն պաշտոնյաների, ովքեր բանակում չեն ծառայել:
«ՀԺ»-ն տպագրել է Նարինե Մկրտչյանի «Ես հրաժարվում եմ հավատալ» գրվածքը, որտեղ հիշատակվում են երկրի նախկին և ներկա վարիչները, այդ թվում` վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Դելովոյ էքսպրեսի» հետ զրույցում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ներկայացրել է իր տեսակետները փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում առկա հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ: Մի այլ հրապարակման մեջ թերթը անդրադարձել է արդյունաբերության զարգացման հիմնահարցերին և արդյունաբերական խորհրդի ստեղծման վերաբերյալ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի առաջարկին: «Իրավունքը» համարել է, որ 2011թ. տնտեսական իրավիճակի վերաբերյալ ԱՎԾ հրապարակումը եղել է «5-6 օրով ուշացած» և նաև ըստ այդմ փորձել բացատրել, թերթի բնութագրմամբ, «Վիճակագրական «ֆոկուսների» իսկական երեսը»: «Հայաստանի զրուցակիցի» համոզմամբ «գյուղատնտեսական ոլորտը համակարգային մոտեցման կարիք ունի», և գյուղերի զարգացումը կհանգեցնի «ուրբանիզացիայի հավասարակշռմանը և արտագաղթի կրճատմանը»:
«Հայկական ժամանակը» փոխանցել է իր «աղբյուրի» տեղեկությունը, թե իբր առաջիկայում «շատ տհաճ անակնկալներ են» սպասվում Չինաստանից ապրանք ներկրող գործարարների համար. կվերանայվեն ներկրվող ապրանքների հսկիչ գները և «բնականաբար, բարձրացման ուղղությամբ»:
«Բանկային հրեշը կուլ է տալիս` ինչ որ դեմը ելնի». իր հանգույն եզրակացրել է «Իրավունքը», անդրադառնալով «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ փոփոխմանը. (նոր սեփականատերն է դառնում «Ամերիա» բանկը): «Հայոց աշխարհը» գրել է, որ «գներն ավելի արագ են աճում, քան աշխատավարձերը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ