Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 28 հունվարի 2012

Անկախության 20-ամյա խորհուրդը

Հայկական բանակի օրվա առթիվ «Հայաստանի Հանրապետության» հրապարակումը լավագույնս ամփոփել է ՀՀ զինված ուժերի գլխավոր խորհուրդն ու նպատակը` «20-ամյա հայոց հաղթական բանակը խաղաղության ու կայունության երաշխավորն է»: Հոբելյանին անդրադարձել են նաև «Գոլոս Արմենիին», «Ազգը», «Ժամանակը», «Առավոտը» և «Հրապարակը», որ թերթի առաջին էջում զետեղել է նաև «խաղաղություն, բարություն, կյանք» խորհրդանշող գեղեցիկ լուսանկար: Օրվա գլխավոր խորհրդին ասես ի հեճուկս, «Ժամանակում» նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, թե «ներկայիս իշխանությունները բավականին կասկածելի, նույնիսկ անլուրջ մոտեցում ունեն տնտեսական ցուցանիշների նկատմամբ», գյուղատնտեսության ոլորտում «աճ չկա, պարզապես բլեֆ է», «չկա բուն մրցակցություն կառավարության ներսում» և այլն: «Առավոտը» տեղեկացրել է, թե «ՀՅԴ-ն ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով իր նախաձեռնությունն ավարտված չի համարում», հնարավոր է անգամ «դիմեն ՄԻՊ-ին»` «ՀՅԴ խմբակցության… նախաձեռնությունը տապալվելու դեպքում»: «Երկիրը» գրել է, թե ըստ ՊԵԿ-ի հրապարակման 2011թ. հունվարից-դեկտեմբեր ամիսներին հավաքագրված և պետբյուջե մուտքագրված 11 տոկոսով ավելի գումարի զգալի մասը «գնաճի» արդյունք է և «դույզն ինչ առնչություն չունի ստվերի կրճատման հետ»: «168 ժամը» «տարօրինակ» է համարել «վերջին շրջանում… դոլարի փոխարժեքն ու դրա հետ կապված հանգամանքները» և ակնհայտ, որ «դրամի կտրուկ արժեզրկում դժվար թե լինի», քանի որ «հակառակ պրոցեսն անուղղելի վնաս» կհասցնի պետական արտադրողներին ու արտահանողներին: «Հայոց աշխարհը» հավելել է, թե «մինչ դոլարային վարկերը էժանանում են, դրամայինները հիմնականում մնում են անփոփոխ», և «պատճառը ֆինանսական շուկայի վիճակն է` ազգային արժույթի բարձր ռիսկայնությունը»:
«Ժամանակը» արձագանքել է կառավարության պաշտոնական մի հաղորդագրությանը, ըստ որի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱՄՆ փոխպետքարտուղար Էրիկ Ռուբինի հանդիպմանը խոսվել է նաև «Հազարամյակների մարտահրավերների» հայաստանյան ծրագիրը շարունակելու մասին` «Փող ընտրության դիմաց»: Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան և հայրական տուն ընտանյոք հանդերձ վարչապետ Տիգրան Սարգսյանի այցին:
«Ժողովուրդը» հրապարակել է ՄԱԿ-ի ղեկավար Գուրգեն Արսենյանի հետ զրույցը` «Պրոբլեմ եղավ մեր դաշնակից ՀՀԿ-ի հետ»: «Հայկական ժամանակը» տեղեկացրել է այն, ինչ ակնկալվում էր. ՀԱԿ քաղաքական խորհուրդը երեկ որոշել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել դաշինքով: Մի այլ հրապարակմամբ թերթը ներկայացրել է ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հետ զրույցը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ