Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 31 հունվարի 2012

Իրարանցման ավարտը կանխատեսելի է

Այս կարծիքին է տպագիր լրատվամիջոցների մի մասը` նկարագրելով ՀՀԿ-ԲՀԿ երեկվա «փոխհրաձգությունը». «ՀՀԿ-ԲՀԿ փուչիկային պատերազմ» («Հրապարակ»), «Փչացած հեռախոս», «Փոխադարձ սպառնալիքներ» («168 ժամ»), «Սպառնում են պայթեցնել իրար» («ՀԺ»), «Փուչիկնե՜ր, փուչիկնե՜ր», «Կոալիցիան հանդես կգա հայտարարությամբ» («Ժողովուրդ»), «Ցուցակը պիտի գլխավորի հանրապետության նախագահը» («Իրատես դե ֆակտո»): Թեմայի յուրատեսակ «վերջակետը» դրել է «Հայացքը»` հրապարակելով «Ո՞ր կուսակցությանը կտայիք Ձեր ձայնը, եթե խորհրդարանի ընտրությունը կայանար այս կիրակի» հարցի պատասխանը` ԲՀԿ-32.3%, ՀԱԿ-20.8%, ՀՀԿ-20.1%:
«Առավոտն» անդրադարձել է Facebook-ում «իրական գործիչների վիրտուալ գործունեությանը», նկատելով, որ ՀՀ վարչապետի էջում «շատ են բողոքներն ու խնդրանքները»: Քիչ չեն նաև վարչապետի ծննդյան օրվա և հայոց բանակի կազմավորման 20-ամյակի առթիվ ստացված շնորհավորանքները: Ի դեպ, «Հրապարակը» տեղեկացնում է, որ վարչապետի տարեդարձի հաջորդ օրը նախարարներն այդ առթիվ «ընդմիջում են արել» ռեստորաններից մեկում:
Ըստ սեփական ճաշակի ու նախասիրության «Ժողովուրդը», անդրադառնալով Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրների հետ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպման մանրամասներին, խորհուրդ է տվել «խելոք ծրագրեր կյանքի կոչել»: «Հայացքը» ներկայացրել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ հարցազրույցը` «Համայնքների խոշորացումն այլընտրանք չունի»: «Իրատես դե ֆակտոյում» աշխարհագրագիտության դոկտոր Սերգեյ Մելքումյանը, հակառակը, «գյուղական բնակավայրերի… ավելի խոշորացման» ուղղությամբ «կառավարման համապատասխան օղակներում» տարվող աշխատանքը որակել է «անհեռատես»: «Գոլոս Արմենիին» գրել է, որ «Ժամանակն է, որպեսզի պետությունը փոխի իր մոտեցումը երկիրը գյուղտեխնիկայով ապահովելու հարցում»: «Օրակարգը», շարունակելով պրպտել, թե «Ինչու Հայաստանը չկար Դավոսում», վկայակոչել է Մանուկ Հերգնյանի դիտարկումը (Դավոսի ֆորումը երկիրը ներկայացնելու և օտարերկրյա կապիտալ ներգրավելու լավագույն միջավայր է և այլն) և իր հանգույն եզրակացրել` «Պետք է հրավիրեն, որ գնան»: Գնաճի թեման շարունակել է հանգիստ չտալ «Հայկական ժամանակին» («Աճում ենք ու աղքատանում»): «Հայոց աշխարհը» արձանագրել է «Բենզինը թանկացավ. դիզելային վառելանյութի գինն առայժմ անփոփոխ է: «Օրակարգը» հավելել է, թե «վրացական պետհամարանիշներով մեքենաների մաքսազերծումը վարորդների վրա թանկ է նստել», «Իրավունքը»` փոխանցել Հրանտ Բագրատյանի ահազանգը, թե «ավելի շատ ոչ թե եվրոպական ճգնաժամից, այլ Իրանի շուրջ իրավիճակից պետք է վախենալ»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ