Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 1 փետրվարի 2012

Երևակայականի ու իրականի քրոնիկոն

ԱՎԾ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2011թ. հունվար-դեկտեմբերին» հրապարակմանն իր անդրադարձում «Օրակարգը» գրել է, թե շինոլորտում արձանագրված 11.5% անկումը «կարող էր ավելի մեծ լինել», ինչը «կառավարությունը ամեն կերպ չի թողել». մի այլ հրապարակման մեջ էլ, բարձրացնելով այն հարցը, թե «Որքա՞ն է Հայաստանում գործազրկության տոկոսը» «իրականի և պաշտոնականի արանքում», թերթն իր հանգույն եզրակացրել է, թե «30-60 հազար դրամ աշխատավարձ ստացողները փաստացի գործազուրկ են»:
«Հայացքը» տեղեկացրել է, որ լրագրողների հետ երեկվա հանդիպման ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ներկայացրել է ոլորտի գերակա խնդիրները «կենսաթոշակներից մինչև երեխաների իրավունքների պաշտպանություն»: Ասուլիսին անդրադարձել են նաև «Երկիրը» և «Հայկական ժամանակը»:
«Ժամանակում» փիլիսոփայության դոկտոր Լյուդմիլա Հարությունյանը, ներկայացնելով «անկախության երկու տասնամյակի ընթացքում» մեր «երկրի անցած արտագաղթի տարբեր տեսակներն» իրենց «հետևանքներով ու յուրահատկություններով», փորձել է պարզաբանել, թե «ինչ է վճարում Հայաստանը արտագաղթ կոչված տնտեսական ճյուղի համար», նաև մտահոգվել, թե հակամիգրացիոն արդյունավետ քաղաքականություն չի իրականացվում, և որ «պարզունակ համերգներով ոչինչ չի ստացվի»:
«Օրակարգը» չի բացառել, որ ռուսական հացահատիկի արտահանման մաքսատուրքի բարձրացումը, ինչի մասին երեկ հայտարարել է ՌԴ Գյուղատնտեսության փոխնախարար Իլյա Շեստակովը, «անմիջապես արտահայտություն գտնի» Հայաստանի ներքին շուկայում` «Հացը թանկացման ճամփին»: Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է «բոլոր տեսակի բենզինների 10 դրամով թանկացման իրողությանը» և գրել, թե «դրամի փոխարժեքի ու հարկերի պատճառով բենզինը որոշել է թանկանալ»:
Մամուլում պակաս հարուստ չէ միջկուսակցական «քրոնիկոնը»: «Հրապարակի» տեղեկությամբ առաջիկա օրերին «Տիգրան Սարգսյանի ձեռամբ ՀՀԿ-ին կանդամագրվեն անկուսակցական նախարարներն ու փոխնախարարները»: Նույն թերթը շարունակում է «վարչապետի թիմի անդամ» համարել ԱԺ նախագահին («Նիկոյանի համար անցանկալինե՞րը հեռացան ԱԺ-ից»), իսկ «ՀԺ»-ի աղբյուրի հավաստմամբ վարչապետը Նիկոյանին խոստացել է աջակցել, որպեսզի նա մնա ԱԺ նախագահի պաշտոնում («Քոչարյանը ՀՀԿ ցուցակո՞ւմ»): «Ժամանակի» վերլուծականը փորձում է պատասխանել այն հարցին, թե ԲՀԿ-ն կմիանա՞ ընդդիմությանը, թե՞ կմնա ՀՀԿ կողքին: Նախընտրական շնչով է համակված նաև «Ժողովրդի» առաջին էջը, որտեղ նաև հայտնվում է, որ ԵԽԽՎ նախկին մի պատգամավոր Հայաստանի պատվիրակության ղեկավարին է վերագրել հայկական լոբբիով զբաղվելու դիմաց իրեն կաշառելու փորձերը:
«ՀԺ»-ն բացահայտում է Գյումրու քաղաքապետի` Հովհ.Թումանյանի Թբիլիսիի բնակարանը գնելու շարժառիթն ու հանգամանքները, որոնք միայն իրեն` այս թերթին են հայտնի, «Օրակարգն» էլ հարց է տալիս, թե «ինչո՞ւ Հայաստանի պետությունը պետք է թույլ տա, որ մեծ բանաստեղծի անունը կապվի տխրահռչակ քաղաքապետի անվան հետ»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ