Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 4 փետրվարի 2012

«Ստի ոտքերը կարճ են»

ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետը ՀՀ վարչապետից ներողություն է խնդրել «իր կուսակիցներից մեկի կողմից վարչապետի հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքների համար» և հավելել. «Դժբախտաբար կան մարդիկ, որոնք քաջալերում են նման քայլերը, ամեն մարդ էլ ցանկանում է վարչապետ դառնալ»: «Ազգը» և «168 ժամը» նաև մեջբերել են պաշտոնական հաղորդագրության այն հատվածը, ըստ որի Տիգրան Սարգսյանն ըմբռնումով է ընդունել անհիմն մեղադրանքները, քանի որ շատ լավ գիտակցում է, որ «տարբեր տեսակի զրպարտություններ, մեղադրանքներ միշտ էլ լինում են», և որ ինքը հանգիստ է վերաբերվում նման բաներին:
«Երկիրը» հոդված է նվիրել պետության սոցիալական քաղաքականության վերահաս փոփոխությանը, որը, ըստ վարչապետի, ենթադրում է ոչ թե սոցիալական նպաստի ավելացում, այլ հնարավորություն, որ անապահով խավն ինքնուրույնաբար հաղթահարի աղքատությունը` «Ում համար են բուհերը»: Թեմային անդրադարձել է նաև «Առավոտը»` դիմելով Հրանտ Բագրատյանի փորձագիտական օգնությանը` «Աղքատության հաղթահարումն ըստ ներկա և նախկին վարչապետների»: Հր. Բագրատյանը չի զլացել օգնության հասնել նաև «Ժողովուրդին»` այս թերթի ընթերցողին հավատացնելով, որ կառավարությունը ոչ մի դրական ձեռքբերում չունի, եղածն էլ ՀԱԿ ներկայացրած 100 քայլի որոշ դրույթների իրականացման արդյունքն է: «Նովոյե վրեմյան» նույնպես կառավարության սոցիալական քաղաքականության մասին է գրել` «Նոր նախարարի նոու-հաուն բնավ չի թեթևացնի կենսաթոշակառուների կյանքը»: «Ժողովուրդը» «աչքակապություն» է անվանել այս տարվանից կիրառվելիք սոցիալական փաթեթը: Մինչդեռ ֆինանսների նախարարի վկայությամբ «ֆինանսական տարին հաջող է սկսվել» («Գոլոս Արմենիի»), տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալն էլ վճռական է տրամադրված համայնքների խոշորացման խնդրում` «Հովվի պատմությանն ու պապերից եկած հողի կռիվներին չեն նայելու, միևնույն է` համայնքները խոշորացնելու են» («Առավոտ»):
«Ժամանակը» «անկեղծ» զրույցի է բռնվել Սյունիքի մարզպետի հետ, իսկ «Ժողովուրդը» Վայոց ձորի` «ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակված» մարզպետի գործունեության մեջ նկատել է ոչ թե «մարզպետական խնդիրների», այլ «սեփական բիզնեսի բարգավաճման» նախանձախնդրություն:
Քաղաքական թեմաներից ուշագրավ են «Ժողովուրդի» «ՀՀԿ-ի հույսը ֆինանսական ռեսուրսն է» հոդվածը և Վարդան Օսկանյանի «Հայաստանում չկա քաղաքական մրցակցություն» հարցազրույցը («168 ժամ»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ