Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 10 փետրվարի 2012

Երբ մեկնաբանություններն «անթաքույց» են

Կառավարության երեկվա նիստի աշխատանքներին «Օրակարգը» անդրադարձել է «Հայաստանը վերականգնում է պլանային տնտեսությունը» հրապարակմամբ: «Առավոտը» և «Երկիրը» նաև տեղեկացրել են, որ կառավարությունը մերժել է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու ԱԺ ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ «Ժամանակի» երեկ խորհրդարանում «օրենքներ էին ընդունվում քվորումի ակնհայտ բացակայության պայմաններում» («Ընտրության մանրակերտը»). «Հայկական ժամանակը» հավելել է, թե «ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն չունի» և թե իբր «ԱԺ նախագահը, փաստորեն, չի կարողանում իր կուսակիցներին ԱԺ բերել»:
«Օրակարգը» «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենքի նախագծի իր մեկնաբանության մեջ նշել է, թե «այնուամենայնիվ ազգաբնակչության մի զգալի հատված պատրաստ չէ աշխատել քարտերով», միաժամանակ ակնարկելով, թե նախագիծը ներկայացվել էր ընդունման` «անտեսելով զարգացածների փորձն ու կրկնելով ռուսներին»: «Երկրում» ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը», հակառակը, ակնհայտ է համարել, որ «կանխիկ գործառնությունները նպաստում են ստվերի ծավալմանը» և դրանց սահմանափակմանը միտված նախաձեռնության դեմ ԲՀԿ-ի քայլը` «անհասկանալի համարել»: Թեմային արձագանքել է նաև «Դելովոյ էքսպրեսը»: ԲՀԿ խորհրդարանական մեկօրյա բոյկոտին վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատականը, որ` «դրա պատասխանը լավագույնս տվեց ԱԺ-ն` շարունակելով իր աշխատանքը», «Ժամանակը» դիտարկել է, թե` «ՀՀԿ-ն շրխկացնում է դուռը Բարգավաճի երեսին»:
«Հայաստանի զրուցակիցը» միջազգային տնտեսական «Կամուրջ» գիտաժողովին իր անդրադարձը խորագրել է «Արդյունաբերության աննախադեպ աճ, գումարած գործազրկություն, աղքատություն, գնաճ», նաև հավելել, թե «տնտեսության արձանագրված աճը, դրա դիվերսիֆիկացումը և որակյալ փոփոխությունները… չեն անդրադառնում քաղաքացիների ընդհանուր բարեկեցության վրա»:
«Իրավունքը» ընթացիկ շաբաթը ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների այցերի առումով համարել է գերհագեցած, տնտեսական ոլորտում ձեռքբերված պայմանավորվածությունները, մասնավորապես ռազմարդյունաբերական ու էներգետիկ համակարգի զարգացման առումով` «պերճախոս»:
«Օրակարգի» կարծիքով «հարկահավաքման և շուկայի փոփոխություններն իրար հետ չեն խոսում», ինչը թերթը իր հանգույն դասել է «հայկական պարադոքսների» շարքը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ