Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 14 փետրվարի 2012

Կանխիկ մեղադրանքներ` «նախընտրական փոխանցումներով»…

«Առավոտում» անդրադարձ է եղել կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին օրենքի նախագծի տարատեսակ մեկնաբանություններին: «Երկիրը», արձագանքելով խոշոր առևտրի օբյեկտների տեղակայման ու կանոնակարգման նպատակով օրենսդրական փոփոխություններ կատարելու կառավարության նախաձեռնությանը, հայտնել է իր կասկածանքը, թե «Սուպերմարկետների ախորժակը դժվար թե զսպվի», «Իրավունքը»` հակառակը, հայտարարել է, թե իբր դրանցով «ապահովվում է գործող սուպերմարկետների համար… անփորձանք ապագա» և ըստ այդմ դիմել հարցով. «Սուպերմարկետային մոնոպոլիզմը պաշտպանվում է պետության կողմի՞ց»: «Օրակարգը» գրել է, որ ԿԲ-ը «բարձրացրել է գնաճի տարեվերջյան կանխատեսումը», նաև հավելել, թե իբր «ԿԲ ծրագրում եվրագոտու գործընթացների` Հայաստանի վրա հնարավոր ազդեցությունների գնահատականներն անհստակ են», «Իրավունքը»` դարձյալ դիմել է հռետորական հարցման. «ԿԲ-ն էլ իր հերթի՞ն է մռայլ օրեր կանխատեսում»: «Հայկական ժամանակում» Հրանտ Բագրատյանը պնդել է, թե իբր ԱՎԾ արձանագրած 2011թ. տնտեսական ակտիվության 5.9տոկոս աճի ցուցանիշը «սխալ է», և, ուրեմն, «ԱՎԾ-ն ներկայացնում է կեղծ ցուցանիշներ»: «Ժամանակի» փոխանցմամբ 2011թ. խոշոր հարկատուներն ապահովել են բյուջեի մուտքերի 55%-ը` նախորդ տարվա 56,4%-ի դիմաց, որի պատճառով թերթը իր հանգույն սրամտել է, թե` «Ասա` ովքեր են խոշորներդ, ասեմ` ինչ վիճակում է երկիրը»: «168 ժամը» մռայլ խորագրով տեղեկացրել է «հնարավոր տնտեսական աղետի մասին» «Policy Forum Armenia» ասոցիացիայի զգուշացման մասին. «Տնտեսական աղետին ընդառաջ»: «Իրատես դե ֆակտոյում» տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, անդրադառնալով տնտեսության ոլորտում առկա հիմնախնդիրներին, «ակնհայտ անհրաժեշտություն» է համարել ազգային հենքի վրա «սոցիալական շուկայական տնտեսության ձևավորումը, որի «կենտրոնում կլինի մարդը, այլ ոչ թե այլ երկրներից նմանակած արժեքները» և «օտարներին… հաճոյանալու ձգտումը»:
Այս ամենը նկարագրվում է ընդհանուր քաղաքական համապատկերում, որտեղ առանձնանում են կոալիցիայի ղեկավարների երեկվա հանդիպումը և դրան առնչվող մեկնաբանությունները. «Կոալիցիոն հուշագիր-2 կամ ՀՀԿ-ի դասաժամ ԲՀԿ համար» («Ժամանակ»), «ԲՀԿ-ն ֆիզիկապես ոչնչացնելո՞ւ են» («ՀԺ»), «Առայժմ բանավոր հայտարարությամբ» («Ժողովուրդ»), «Ինչպե՞ս խաղալ Գագիկ Ծառուկյանով» («Հրապարակ»), «Հուշագիրն ի չի՞ք» («168 ժամ»): Թերթերը շարունակում են յուրովի մեկնաբանել նաև վարչապետի շաբաթօրյա հանդիպումները Լոռու մարզում` «VIP»-երի վարչապետը» («168 ժամ»), «Էլի չստացվեց» («Ժողովուրդ»), ինչպես նաև միջկուսակցական այլևայլ խնդիրները` «Տիգրան Սարգսյանը դեմ է Կարեն Վարդանյանի` ՀՀԿ ցուցակով առաջադրվելուն» («Ժամանակ»), «Չիրականացված խոստումներ չորս կուսակցությունների նախընտրական ծրագրերից» («168 ժամ»):
«Օրակարգը» փոխանցում է Գալուստ Սահակյանի այն միտքը, թե «Կառավարությունը կփոխվի ընտրությունից հետո», «Գոլոս Արմենիին» կառավարությանը կոչ է անում չձգձգել խոշոր նախագծերի իրականացումը, նաև անդրադառնում անշարժ գույքի կադաստրի համակարգի բարեփոխմանը: «Իրավունքը» տպագրել է «Հայոց Արծիվներ» ՀՀԿ նախագահության ուղերձը արժանապատիվ առաջնորդ Խաչիկ Ասրյանի ծննդյան 42-րդ տարեդարձի առթիվ:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ