Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 15 փետրվարի 2012

«Աստեղային ժամի» պատճառած հրճվանքը

Մամուլը գրեթե խանդավառությամբ է ընդունել Վարդան Օսկանյանի դիմումը առ ԲՀԿ. «Օսկանյանը թակեց ԲՀԿ-ի բաց դուռը», «Օսկանյանի՞, թե՞ հանրության ընտրությունը» («Երկիր»), «ԲՀԿ-ի դռները բաց են Վարդան Օսկանյանի առջև» («Հայացք»), «Սուրբ տեղը դատարկ չմնաց» («Ժամանակ») և այլն: Որոշ լրատվամիջոցներ նախկին արտգործնախարարի քայլը համարում են Երկրորդ նախագահի «նախաքայլ». «Երկրորդ նախագահը վերադառնո՞ւմ է» («Առավոտ»), «Մնաց Քոչարյանը մտնի ԲՀԿ» («Ժողովուրդ»), «Քոչարյանը գնում է մենակ» («ժամանակ»): Տպագիր մամուլն անուշադիր չէ միջկուսակցական հարցերի («Ինչ են բարիշել ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն»- «ՀԺ»), հայտնի սոցիոլոգի հերթական կանխատեսման («Ադիբեկյանը կանխատեսում է»- «ՀԺ», «ՀԱԿ-ը Շիվայի նման ուզում է տասը երես ունենալ»- «Իրավունք-հետաքննություն»), ՏԻՄ ընտրությունների («Հրազդանում ընտրություն չի եղել»- «Ժողովուրդ») հանդեպ:
«Հասարակություն» խորագրի ներքո «Ժողովուրդը» պատմում է, թե ինչպես Գալուստ Գրիգորիչն «իր թատերական կրթությամբ որդուն նշանակել տվեց Պետական գույքի կառավարման վարչության պետ»:
«Օրակարգը» հայտարարել է, թե հիմնական բաժնետեր հանդիսացող ընկերության կողմից վարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով «Նաիրիտի» սեփականատեր է դարձել ԱՊՀ միջպետական բանկը, նաև հավելել, թե իբր օֆշորային կազմակերպության մեքենայություններն իրականացվել են «կառավարության համառ լռությամբ»: «Հայկական ժամանակը» վերհիշել է ՌԴ փոխվարչապետ Վիկտոր Զուբկովի 2008թվականին և… անցյալ շաբաթ Հայաստան կատարած այցերը և փորձել բացահայտել դրանց ընդհանրությունները` «Հիշիր խոստումները քո»: «Առավոտը», անդրադառնալով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի փոփոխությունների խնդրին, ներկայացրել է ՀՀ կառավարության դիրքորոշումը. «եթե փոխնակ մոր վերաբերյալ օրենքը չփոխվի` մարդու առուծախի տեղիք կտա»: «Երկիրը» փոխանցել է ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանի անդրադարձը Ախուրյանի շաքարի գործարանի և Հայաստանում ճակնդեղագործության հիմնահարցերին, «Հայոց աշխարհը» գրել է, որ ըստ կանխատեսումների միջազգային ապրանքային շուկաներում սկսված շաքարավազի, ցորենի և բրնձի գների անկումը կպահպանվի, նաև նշել, թե մասնավորապես այս տարվա առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրով ԿԲ-ը կանխատեսել է «տնտեսական աճի տատանում 3.1-4.8 տոկոսի սահմաններում»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ