Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 16 փետրվարի 2012

Հայրենի լրատվամիջոցների մուսան

Վարդան Օսկանյանի և ԲՀԿ-ի թեման շարունակում է խռովել մեր լրագրողների միտքն ու հոգին. «Քոչարյանի ականջները Օսկանյանի հետևում», «Որ ուղղությամբ կլինի Սարգսյանի պատասխանը», «Ո՞վ է ռիսկի հովանավորը» («Ժամանակ»), «Օսկանյանը կրկին է փորձում» («ՀԺ»), «»Հաճախորդ լինելը հաճելի՞ է» («168 ժամ»): Նշված թեմային օրգանապես միախառնվում են խորհրդարանական լսումները («Բոլորը` հանած իշխանությունը»-«Երկիր», «Մարքսիստը փրկեց նժդեհականներին»-«Ժողովուրդ»), հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միության նախագահի հայտարարությունը («Ծառուկյանը ընդդեմ նարնջագույն հեղափոխության»- «Հրապարակ»):
«Ժողովուրդը» հոդված է նվիրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի կյանքին և գործունեությանը` «Ակադեմիկոս» նախարարը», իսկ «Առավոտը» ապացուցել է, որ որևէ մեկին հարցեր ուղղելը բոլորովին չի պարտավորեցնում բավարարվել ստացած պատասխաններով. կարևորն այն է, թե ինչ հավելյալ տեղեկություն ունի թերթն ինքը` «Ինչո՞ւ տուգանեցին մարզպետի երթուղու վարորդին»:
Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության հնգամյա ծրագրի երեկվա պաշտոնական մեկնարկը նկատի ունենալով` «Հայաստանի Հանրապետությունը» հայտարարել է. «Գործարար միջավայրը բարելավվում է»: «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» օրենքի նախագծի մի շարք դրույթներ «Ազգը» որակել է «հարված լրատվամիջոցների անկախությանը» և ի մասնավորի առաջարկել «ինտերնետային հրապարակման գինը սահմանել շուկայական գնին մոտ» և «լրատվամիջոցների հաշվին լավություն չանել»: «Առավոտը» «Համայնքները տնտեսապես և սոցիալապես զարգացնելու համար» ՀԲ-ի` ՀՀ կառավարությանը հերթական վարկի տրամադրման առթիվ գրել է` «Եվս 80 միլիոն դոլար»: Վարկերի թեմային անդրադարձել է նաև «Կապիտալը» գրելով, թե այսօր կառավարության հաստատմանն է ներկայացվելու որոշման նախագիծ, որը ընդունելու դեպքում «Որոտանում €2.8 մլն կծախսեն», որ իմանան` ինչպես ծախսել Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վերակառուցման համար նախատեսված գերմանական KfW բանկի €51 մլն վարկային միջոցները («Վարկով խորհուրդներ»): Ըստ «Հայկական ժամանակի» Բնապահպանության նախարարությունը ծրագրել է «այս տարի պատվիրել երկու հարյուր գայլի ոչնչացում», և կառավարության այսօրվա նիստում նախատեսվում է «հատկացնել լրացուցիչ քսան միլիոն դրամ»: «Նովոյե վրեմյան» հորդորել է` «Գայլ մի սպանիր… գայլին կերակրիր»: «Երկիրը» երեկ ԱԺ-ում կայացած խորհրդարանական լսումներին արձագանքել է «Հռոմի պապից կաթոլի՞կ են» հրապարակմամբ:
«Կհաջողվի՞ փրկել փոքր առևտուրը, թե՞ «սուպերմարկետների դիրքերն այլևս անսասան են», հարցրել է «Հայոց աշխարհը», քննության առնելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի նախագծի դրույթները և նշելով, թե նախատեսվող «սուպերմարկետների տեղաբաշխման չափանիշներին» ոչ մի կերպ չի համապատասխանում «արդեն գործող խոշոր առևտրային օբյեկտների ցանցը»: Մի այլ հրապարակման մեջ թերթը մտահոգություն է հայտնել, թե «Անտարբերությունը վերածվել է խայտառակության» և «փաստորեն մեկ շաբաթ» Երևանը «աղետի գոտու է նման»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ