Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 18 փետրվարի 2012

Հաշտ ապրելու առավելությունը

Կողմերը` ՀՀ երկրորդ նախագահը և «Հրապարակ» օրաթերթը, կնքել են հաշտության համաձայնություն, ըստ որի օրաթերթը Ռ.Քոչարյանի ներողամտությունն է հայցում 12.02.2011թ. համարում տպագրած իր հոդվածում տեղ գտած «անճշտությունների և վիրավորանքների համար»:
Գերմանիայի նախագահի հրաժարականը «ՀԺ»-ի և «Ժողովուրդի» խմբագիրներին մղել է երկու երկրներն ու դրանց բարքերը համեմատել «նրանք-մենք» ձևաչափով: «Դրսի իմպուլսների» կարևորությունը «Առավոտում» շեշտել է նաև Աշոտ Մանուչարյանը` հընթացս դատողություններ անելով «ՀԱԿ-ի հանրահավաքի և ՀԱԿ-ի սրտի, հոգու մաքրության մասին»: Ըստ նույն թերթի, ավելի փիլիսոփայորեն է տրամադրված ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը. «Եթե ներքևում սրբեր են, ապա կընտրեն սրբերին»:
Ժան-Միշել Հափիի երեկվա ասուլիսը հանգամանորեն են ներկայացրել «ՀՀ»-ն («Արդյունավետ ծրագրերը շարունակվելու են»), «Ազգը» («ՀԲ վարկերը` մրցունակության բարձրացմանը և սոցիալական ծրագրերին»), «Հայացքը» («Հայաստանի պարտքը կայուն չէ»), «Ժամանակը» («Աշխատի′ր, Հայաստան, աշխատիր ու փակիր պարտքերդ»): Տնտեսության բացասական միտումներն են արձանագրել «Հայոց աշխարհը» («Բենզինը դարձյալ թանկացավ»), «168 ժամը» («Հիվանդ» արտահանում, ավելի խոցելի տնտեսություն»), «Երկիրը» («Եվ գայլերն են կուշտ, և գառները` գոհ. սոցփաթեթ»), «ՀԺ»-ն («Բյուջեն ընդդեմ գայլերի»), «Ժողովուրդը» («Աֆանդյանի նոր ռեկորդը «Սթար»-ում»), «Հրապարակը» («Տնտեսական շաբաթ կամ հուսահատությունը սպանիչ էր»): Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը «ՀԺ»-ի ընթերցողին պարզաբանել է Հունաստանի տնտեսական վիճակը` նաև պատասխանելով այն հարցին, թե ինչ պետք է անի Հայաստանը` այդ երկրի ճակատագրից խուսափելու համար:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ