Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 21 փետրվարի 2012

Կանխատեսումների հոլովույթ

«Օրակարգը» կառավարության ծրագրով ազոտական պարարտանյութի առաջին խմբաքանակի Հայաստան ներկրմանն արձագանքել է «Պարարտ ծրագրեր. գյուղոլորտը կպարարտացվի ներկրվող պարարտանյութով» հրապարակմամբ, որում ի մասնավորի գրել է, թե «կառավարությունը կարծես մոռացել է պարարտանյութ արտադրողին օժանդակելու մասին և նախընտրում է օգնել ներկրողներին»: «Իրատես դե ֆակտոյի» հետ զրույցում Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը վստահեցրել է, որ շինարարության ոլորտի աշխատանքների իրականացման ուղղությամբ «2012-ի պայմանավորվածությունները» կայուն կլինեն, քանի որ «համագործակցությունը կայանալու է… կայուն կազմակերպությունների և անհատ գործարարների հետ»: «Հայոց աշխարհը» նշել է, որ չնայած ՀԾԿ հանձնաժողովն առաջիկա նիստում պատրաստվում է բարձրացնել «ատոմակայանի կողմից մատակարարվող հոսանքի ներքին սակագինը», այդուհանդերձ «էլեկտրաէներգիայի վերջնական սակագինը չի բարձրանա», մանավանդ որ «գազի գնի բարձրացում կարծես թե չի սպասվում»: ԱՎԾ հրապարակած հունվար ամսվա մակրոտնտեսական նախնական ցուցանիշներին անդրադառնալով «168 ժամը» գրել է` «Տարին աճով սկսեցինք», միաժամանակ չմոռանալով «զգուշացնել», թե «ոչ պետք է դրական ցուցանիշներով ոգևորվել, ոչ էլ բացասական ցուցանիշներից ողբերգություն սարքել»: «Օրակարգի» կարծիքով («Վիճելի վիճակագրություն») «ԱՎԾ-ն 4.4 տոկոս աճ է արձանագրել» և… «անպատասխան հարցեր թողել»: Թեմային «հետևել են» նաև «Հայկական ժամանակը» («Սիրուն թվերի թակարդը») և «Իրավունքը» («Գեղեցիկ թվերի իրական դեմքը»): «Գոլոս Արմենիի»-ն անդրադարձել է բանկային համակարգի 2011թ. ամփոփիչ արդյունքներին («Առաջատարներ և հետնապահներ»): «Օրակարգը» վերստին «փորձել է» հասկանալ, թե «ինչու է անկանխիկը թանկ» և գրել, թե իբր, ըստ «մանրածախ առևտրի ներկայացուցիչների» «անկանխիկ գործառույթների զարգացումը խոչընդոտում են բանկերը»:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ