Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 22 փետրվարի 2012

Գեներալի կոչումը

ԴԱՀԿ ծառայության պետին գեներալի կոչում շնորհելու առիթով «Ժողովուրդը» և «Ժամանակը» վերհիշել են նրա կենսագրությանն առնչվող որոշ դրվագներ, մասնավորապես, Արդարադատության նախկին նախարարի պաշտոնանկությունը: Նույն «Ժողովուրդը» հետևողականորեն լուսաբանում է շաբաթ-կիրակի օրերին մարզերում վարչապետի ունեցած հանդիպումները: «Ժամանակի» կարծիքով վարչապետին «հարկ է ոչ թե գյուղեր գնալ, այլ մտածել Երևանը գյուղեր ու շրջաններ տանելու մասին, նաև մտածել, թե Երևանի հետ ինչ է անում իր կուսակից քաղաքապետը»: «Օրակարգն» իր հերթին թեմային անդրադառնում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի օգնությամբ` «Քաղաքաշինությանը պետք է լուրջ վերաբերվել»:
Նախընտրական խնդիրների շուրջ «Հայացքում» դատողություններ են անում ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը («Գործարարն էլ թող մեծամասնականով ընտրվի»), «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը («Ընտրություն, որ պետականություն կարժենա»), «Առավոտում»` ԲՀԿ-ական պատգամավոր Արամ Սաֆարյանը («Իսկ ընտրողները կարդո՞ւմ են ծրագրերը»): «Հրապարակը» փորձում է բացահայտել ՀԱԿ-ի նախընտրական մարտավարությունը` «Մի քանի մոտեցում ՀԱԿ համամասնական ցուցակի շուրջ»:
«Ժողովուրդը» տպագրել է իրավաբան Հակոբ Ճարոյանի նամակը ՀՀ վարչապետին և ՀՀ արդարադատության նախարարին, «Առավոտը» ՀՀ քաղաքացիներից մեկի օրինակով պատմում է, թե հանրային ծառայությունների ոլորտի բարեփոխմանը ձեռնամուխ եղած մեր երկրում ինչպես են «շարունակում «չլել» մարդկանց, «ՀԺ»-ի թղթակիցը կապ է տեսնում Բոսխի «Կույրերը» նկարի և Վարդանանց նահատակների հիշատակության օրվա երթի միջև, իսկ «Ժամանակը» դրական է գնահատում ԵՄ-Հայաստան բանակցության դերն ու նշանակությունը մեր երկրի համար` «ԵՄ առաջարկը Հայաստանին այլընտրանք է Պուտինի Եվրասիական միությանը»: «Իրավունք հետաքննությունը», վկայակոչելով Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի անցյալ տարեվերջի հայտարարությունը «նախորդ տարվա համեմատ» ցորենի բերքի «30 տոկոսանոց աճի» վերաբերյալ, նախ հարցրել է, թե «ինչպես է… որ… աճի պարագայում ներկրման ծավալները նկատելիորեն ավելացել են», ապա նկատել` «Հաց. էժանանալու փոխարեն` շեշտակի թանկացում»: ՊԵԿ-ի հրապարակած 2011թ. դեկտեմբեր ամսվա խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամփոփ ցուցանիշների «վերծանումը» «Հայկական ժամանակին» հանգեցրել է այն «եզրակացության», թե աստիճանաբար «խոշոր գործարարների հարկային բեռը նվազում է»: «Երկիրը» հավելել է, թե ներքին պահանջարկը բավարարելու համար Հայաստանում «նույնիսկ թռչնամսի բավարար արտադրություն չի կազմակերպվում»: «Օրակարգը» ներկայացնելով, թերթի արտահայտությամբ` «Հայաստանի 2011թ. արտահանման անատոմիան», նշել է, որ արտահանման աճը ձեռք է բերվել հիմնականում մետաղների, ադամանդի ու ալկոհոլային խմիչքների հաշվին, միաժամանակ զարմանալի համարելով «մեկ թռչող ապարատի» արտահանումը բավական թանկ արժեքով: Նույն պարբերականը դեղորայքի շուկան որակել է «Հիպոկրատին մոռացած ոլորտ», որտեղ ՏՄՊՊ հանձնաժողովը «հայտնաբերել է լուրջ խախտումներ»: Թեմային անդրադարձել են նաև «Ազգը» («Օրինախախտ բուժհաստատություններ և դեղերի վաճառքով զբաղվող ընկերություններ») և «Հայոց աշխարհը», որը նշել է, որ «դեղերի ձեռքբերման հարցում խայտառակ վիճակ է» և ինքն էլ իր հերթին հարցրել` «Պետբյուջեի միջոցների թալանն էլ ինչպե՞ս է լինում»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ