Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 23 փետրվարի 2012

Մի գիրք էլ դու նվիրիր

«Հայաստանի Հանրապետությունը» աղքատության մակարդակի կրճատման, բարենպաստ բիզնես-միջավայրի ստեղծման և տնտեսական մրցունակության բարձրացման գործընթացներին աջակցելու նպատակով ՀԲ-ի ֆինանսական ծրագրով Հայաստանին արտոնյալ պայմաններով 80 մլն դոլարի վարկի տրամադրման առիթով գրել է, որ ըստ էության «լուրջ նախադրյալներ են ստեղծվել կայուն տնտեսական աճ ապահովելու համար» («Համաշխարհային բանկը վստահում է Հայաստանին»): «168 ժամի» պատկերացմամբ միայն առաջին հայացքից է թվում, թե «բանկերն ակտիվորեն ֆինանսավորում են տնտեսությունը». թերթը պնդել է, թե իբր, «բանկերը գրեթե կապ չունեն տնտեսության հետ»: «Հայոց աշխարհը», հակառակը, փորձել է ճշտել, թե «ի՞նչ է տեղի ունենում վարկային շուկայում» և արձանագրել, որ մասնավորապես գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերը սուբսիդավորելու կառավարության անցյալ տարվա որոշման «շնորհիվ զգալիորեն բարձրացավ… ոլորտին հատկացվող վարկերի մատչելիությունը», ինչն էլ նպաստել է բանկերի վարկային պորտֆելում գյուղվարկերի ծավալների ավելացմանը: «Օրակարգը» գրել է, թե ՊԵԿ-ի կողմից այսօր կառավարության հաստատմանը ներկայացվող «Հարկային վարչարարության 2012-14թթ. ռազմավարությունը» փաստաթղթում «որևէ խոսք չկա կարևորագույն մի ցուցանիշի` հարկեր/ՀՆԱ հարաբերակցության» մասին: Թեմային անդրադարձել է նաև «Հայկական ժամանակը» («Հերթական զավեշտը» և «ՊԵԿ-ը իշխանափոխության է սպասում»): «Երկիրի» փոխանցմամբ խմբագրություն դիմած մի խումբ «ոչնչացվող փոքր ու միջին ձեռնարկատերեր» հայտնում են, թե իբր իրենց կազմակերպությունները նախորդ տարիների համար «ճանաչվել են ԱԱՀ վճարող», և «պահանջվում է վճարել նախորդ տարիների ԱԱՀ-ի գումարները` ուշացման տույժերի հետ միասին»:
«Առավոտի» հետ զրույցում Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով թղթակցի դիտարկմանը, թե «ԲՀԿ-ն Հայաստան է հրավիրել համաշխարհային մակարդակի մի շարք տնտեսագետների, որոնց օգնությամբ կազմելու է իր նախընտրական ծրագիրը», պատասխանել է, թե այն «PR-ի սահմաններում է», նաև հավելել, թե պատրաստ է «մինչև մայիս ցանկացած կուսակցության անվճար մասնագիտական օգնություն ցույց տալ»: «Օտար տնտեսագետների» թեման արծարծել է նաև «168 ժամը» («Գրում են կրկին»):
«Գոլոս Արմենիի» հետ զրույցում տնտեսագետ Լևոն Հովհաննիսյանը հայտարարել է, թե «անհրաժեշտ է գյուղի զարգացման նոր ծրագիր»: «Ազգը» անդրադարձել է թաքնված աշխատանքային զբաղվածության երևույթին` ներկայացնելով տարբեր մեկնաբանություններ («Ստվերային աշխատանքը` ապօրինի, բայց հանդուրժելի երևույթ»):
Մամուլը անթաքույց հետաքրքրությամբ շարունակել է հետևել ՀՀ կառավարության և վարչապետի գործունեությանը: «Երկիր»-ին, օրինակ, անհանգստացրել է վարչապետի` իրենց բնութագրմամբ «անհասկանալի» ակտիվությունը: Թերթի համար պարզ չէ, թե ինչու է Տիգրան Սարգսյանն այցելել Արմավիր և հանդիպել մարզի հանրապետական ակտիվի հետ, թեպետ այցն ու հանդիպումը տեղի են ունեցել աշխատանքային օրվա ավարտից հետո, հանդիպմանն էլ նախորդել է այցելությունը Օշական` Սուրբ Մաշտոցի շիրիմին: «Ժողովուրդին» էլ զարմացրել է, որ վարչապետը օրերս «ուշագրավ նվեր է արել ԱԺ մի խումբ պատգամավորների», ասել է թե նրանց գիրք է նվիրել, նվերն էլ մատուցվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ին, որը Հայաստանում հռչակված է գիրք նվիրելու օր: Եվ այլն:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ