Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 24 փետրվարի 2012

Ինքնամրցում

«Երկիրը» հիշեցնում է կառավարության երեկվա նիստում վարչապետի և Տրանսպորտի և կապի նախարարի երկխոսությունը, որը վերաբերում էր ավտոճանապարհներից մեկի հիմնանորոգման մրցույթին մեկ ընկերության մասնակցությանը: «Ժողովուրդը», ընթերցողին տեղեկացնելով, որ ՀՀ վերահսկիչ պալատն ստուգում է իրականացնում նախարարությունում, նախարարին հարցրել է, թե արդյո՞ք նա մտավախություն չունի, որ հայտարարված «մրցույթներում կոռուպցիոն բացահայտումներ կլինեն»: Պատասխանը եղել է` «Իհարկե ոչ, վստահ եմ»: Նախարարը պատասխանել է թերթի մի քանի այլ հարցերի ևս` հավաստիացնելով, որ ինքը հարմարավետ է զգում ինչպես ՕԵԿ-ում, այնպես էլ ՀՀ կառավարությունում:
Գրեթե բոլոր լրատվամիջոցները արձագանքել են գյուղացիներին հողի հարկից և գույքահարկից ազատելու ԱԺ ՀՀԿ խմբակցության նախաձեռնությամբ ընդունված կառավարության երեկվա որոշմանը` «Խիստ նախընտրական» («Երկիր»), «Նախընտրական վարկեր ՀՀԿ-ի համար» («Ժամանակ»), «ՀՀԿ-ն չափից ավելի բարիացել է» («Հայացք»), «Ընտրակաշառք-2012» («Օրակարգ»), «Ընտրակաշառք` պետական մակարդակով» («Ժողովուրդ»), «Գույքահարկի և հողի հարկի ապառքներն ու տույժ տուգանքները կներվեն» («Ազգ»): Տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել Արտակարգ դրության վերաբերյալ օրենքի նախագիծը` «Ինչո՞ւ էր վարչապետը հետ կանչել օրենքը» («Հայացք»), «Գրեթե» բառը գրեթե բառ է» («ՀԺ»), «Մաքսիմալ հստակ» («Ժողովուրդ»), ինչպես նաև Գալուստ Սահակյանի երեկվա հանդիպումը լրագրողների հետ` «Հանրապետականները խոստանում են զրոյացնել գույքահարկն ու շահութահարկը» («Հայացք»), «Վարչապետներ շատ ունենք, այնպես որ անհոգ եղեք» («Իրավունք»): Մամուլն անդրադարձել է վարչապետի խորհրդականներից երկուսին: «Հրապարակի» տեղեկացմամբ Համլետ Հովսեփյանը «վարչապետի քվոտայով կընդգրկվի ՀՀԿ համամասնական ցուցակում», իսկ «Ժողովուրդը» հիշել է Գագիկ Մարտիրոսյանին` «Հնագույնը հնագույնների մեջ»: «Հրապարակը» նաև պնդում է, թե «Վարչապետի այցը Գեղարքունիքի մարզ խաղաղ չի անցել»:
Արմեն Սարգսյանը «Իրատես դե ֆակտոյի» թղթակցին բացատրում է, որ իրենց ընտանիքի և վարչապետի սերտ բարեկամությունը ավելի քան քսան տարվա պատմություն ունի. «Նա եղել է մեր ընտանիքի բարեկամը, եղել է մեր Վազգենի էն օրերի և′ կուսակցական, և′ ճանապարհի ընկերը»:
«Հայաստանի Հանրապետությունում» տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն օրինաչափ է համարել ԱՎԾ` հունվար ամսվա սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական մակրոտնտեսական ցուցանիշները, նշել, որ տնտեսության մի շարք ոլորտներում «երկնիշ աճ ունենալու հնարավորություններ կան», «տնտեսության անկման միտումների» մասին Հրանտ Բագրատյանի հայտարարության մեջ նկատել «չարախնդալու միտում» և պարտադիր համարել «գնահատական տալը նաև անցյալում արվածին»: «Հայացքը» արձանագրել է «գնաճի նոր փաստեր` նրբերշիկից մինչև օճառ» և դժվարացել «միանշանակ ասել», թե, թերթի բնորոշմամբ, «անզուսպ գնաճն ինչ ազդեցություն կունենա» խորհրդարանական ընտրությունից առաջ: «Իրավունքը», անդրադառնալով գնաճի թեմային, եզրակացրել է` «Մեկ է, մոնոպոլիստները գռփում են, և յուրաքանչյուրը դա իր գրպանի վրա է զգում»: Մի այլ հրապարակման մեջ թերթը վկայակոչել է ԿԲ-ին «մոտ կանգնած աղբյուրների… մտորումների տեղիք տվող… լուրը», թե ԿԲ-ը հորդորել է իր լիազորությունների ոլորտում գործող կառույցներին «հնարավորինս զերծ մնալ ֆինանսական բորսայում արտարժութային գործարքներից», «խուսափել դոլար ձեռք բերելուց» և հարցրել. «Դոլարի դեմն առնելու նոր մեթո՞դ է կիրառվում»:
«Ռեսպուբլիկա Արմենիան» Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանի հետ զրույցը ոչ պատահաբար խորագրել է` «Ի հեճուկս բոլոր ճգնաժամերի` հաջող տարի Հայաստանի բանկերի համար», «Օրակարգը»` անդրադարձել Եվրամիության առևտրային քաղաքականության հանձնաժողովի միաձայն որոշմանը Հայաստանի հետ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցության մեկնարկի վերաբերյալ («Օգուտ, թե վնաս»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ