Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 28 փետրվարի 2012

Ասա` ով է ընկերդ…

«Իրավունքը» բամբասում է, որ իբր արդարադատության նախարարը «իր մոտիկների շրջապատում» հաճախ է հայտարարում, թե «Ես իմ ընկերներին պիտի բերեմ համակարգ»: Պակաս հոգսաշատ չէ քաղաքաշինության նախարարը, ով, նույն «Իրավունքի» վկայությամբ, իր հաշվին «արձակուրդ է գնալու», որպեսզի գլխավորի ԲՀԿ-ի նախընտրական շտաբը: Իսկ ահա ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետի և փոխվարչապետի կրքերի բորբոքումն է արձանագրում «Հրապարակը»: «168 ժամը», փորձելով պարզել, թե համատեղելի՞ են կյանքը և ՀՀԿ-ի ծրագրերը, հարցազրույցի է հրավիրել վարչապետին` «ՀՀԿ-ն ազնի՞վ է եղել ժողովրդի հետ»: Մեկ այլ հոդվածում, սակայն, նույն թերթը քննադատում է կառավարության տնտեսական քաղաքականությունը:
Մինչ այդ «Ժողովուրդն» ազդարարում է, որ «ընդդիմադիրները միավորվել են», «Առավոտը» ներկայացնում է ընտրակեղծիքի դեմ պայքարի ՀՅԴ նոր առաջարկը, «ՀԺ»-ն` ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի հարցազրույցը, ուր պատմվում է նրա և ՀՀ նախագահի հանդիպման մասին: «Հայացքի» փոխանցմամբ ՀՀՇ վարչության անդամ Հովհ. Իգիթյանը ՀԱԿ-ը համարում է իշխանության «զորեղ հակառակորդ», «Ժողովուրդն» էլ Աբովյանում ծավալվող «հետաքրքիր ընտրարշավը» Պալաչ-Ծառուկյան «գծային պայքարի» հետևանք:
«ՀԺ»-ն և «Իրավունքը» ուսումնասիրել են երկրի արտահանման, «Երկիրը»` ներմուծման խնդիրները, «Իրատես դե ֆակտոն» առաջարկում է կապիտալի արտահոսքը կանխել մրցակցային դաշտի գրավչության բարելավմամբ, «Օրակարգը» տրտնջում է, որ «դրամին կրկին թույլ չեն տալիս արժեզրկվել», որ Հայաստանը դառնում է «վրացական» ավտոմեքենաների գերեզմանոց, «Հայացքը» նկարագրում է Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի հոգսերը («Վարչապետը սպիտակ գիլասի մուրաբա է սիրում»), «Ազգը» ողջունելի է համարում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացումը, «Գոլոս Արմենիին» մերժում է PFA միության մռայլ կանխատեսումը մեր երկրի տնտեսության վերաբերյալ` «Հայաստանի տնտեսական կործանումը նույնքան իրական է, որքան աշխարհի վերջը ըստ մայաների», «Իրավունքն» առաջարկում է ՀՀ օրենքների տառը համապատասխանեցել ազգային ոգուն` «Ազգային ծրագի՞ր, թե՞ ծրագրված կործանում», «Հրապարակին» թվում է, թե Հովհ. Թումանյանի Թբիլիսիի տունը գնելու «պատմության մեջ լիքը կեղծ բան կա», «Առավոտը» տեղեկացնում է, որ այդպես էլ չի լուծվում Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող հանրակացարանի սեփականաշնորհումը այդտեղ բնակվող փախստականներին, չնայած այդ գործին «վարչապետն է խառնվել»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ