Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 2 մարտի 2012

«Մուտքը` ներսի կողմից»

Ճանաչված հրապարակախոսի հոդվածաշարի խորագիրը օգնում է հասկանալ որոշ լրատվամիջոցների այն տեղեկությունը, թե հինգշաբթի օրերին կառավարության շենքի որ մուտքով (մուտքերով) են ելումուտ անում նախարարները. «Վարչապետն անտեսեց մարտի 1-ի զոհերին», «Ապրել մինչև մայիս. բազմապրոֆիլ» («Հրապարակ»), «Ծնողները դժգոհում են» («Ժողովուրդ»): Վարչապետի երեկվա արձագանքը հանրությանը հուզող հարցերին նույնպես մամուլի մեկնաբանությունների տեղիք է տվել. «Ինչո՞ւ են թանկացել գրքերը. վարչապետն ու ֆինանսների նախարարը գլուխ չեն հանում և Շաբոյանին են «պաս» տալիս» («Հայացք»), «Տարընթերցո՞ւմ, թե՞ վերահսկողության պակաս» («Երկիր»), «Սպասեք երկրորդ արարին», «Էսպես մինչև ո՞ւր» («ՀԺ»):
«Ժողովուրդը» իր ընթերցողին է ներկայացրել արդարադատության նախարարի դիմանկարը, իսկ «Հայացքը»` թե ինչպես ԿԸՀ-ն մերժել է վարչապետի կուսակցական այցելությունները համարել վարչական վարույթի հարուցման առիթ:
«Առավոտը» ներկայացրել է թռչնաբուծության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ զրույցը. «Խնդիրները մեզ էլ են մտահոգում»: «Հայացքը» հայտարարել է, թե իբր Գյուղնախարարության կազմակերպությունը («Հանրապետական անասնաբուծական համաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ), «թունավորել է Ջերմուկ քաղաքի բաց տարածքները», և թե գերատեսչության աշխատանքներում «ՎՊ-ը հայտնաբերել է խայտառակ բնույթի բազմաթիվ խախտումներ»: «Օրակարգը» փորձել է պարզել, թե «ինչու է ուշանում բժշկական պարտադիր ապահովագրության ներդրումը», «Հայաստանի զրուցակիցը» անդրադարձել «բարենպաստ տնտեսական միջավայրի»` ազատ տնտեսական գոտիների ստեղծման ու կայացման հիմնահարցերին. «Նոր գործիք` արդյունաբերության զարգացման համար»: Մի այլ հրապարակման մեջ թերթը, հիշատակելով վերջին տարիներին երկրում աղքատության մակարդակի տատանման իրողությունը, հանգել է մռայլ եզրակացության` «Գնալով աղքատանում ենք»: «Հայոց աշխարհը» գնաճի մասին հրապարակումը խորագրել է` «Գնաճը ամրանում է նախատեսված տիրույթում», «Օրակարգը»` «Կանաչ սոխն ու վարունգը զսպել են գնաճը», «Ազգը»` «Հայաստանում գնաճը փետրվարին կազմել է 3 տոկոս»: Վերջինս մի այլ հրապարակման մեջ անդրադարձել է նաև 2007-2011թթ. արտաքին առևտրի ցուցանիշներին և փաստել, որ «Հայաստանը շարունակում է մնալ ներմուծող երկիր»:
«Օրակարգը» իր կատարած «տարածաշրջանային համեմատություններով» փորձել է պարզել, թե «ինչու Հայաստանը հետ է մնում աճի ցուցանիշներով» և «ֆինանսական կայունության ապահովման հիմքը» առաջին հերթին համարել ստվերային տնտեսության կրճատումը և «ոչ թե տոկոսադրույքների միջոցով շուկան ուղղորդելու փորձերը»: «Դելովոյ էքսպրեսը» այն տեսակետն է հայտնել, որ կենսաթոշակային բարեփոխման արդյունավետությունը պայմանավորված է նրանով, թե այն որքանով է հասկանալի սովորական քաղաքացուն: Մի այլ հրապարակման մեջ թերթը զրուցել է ՏՏ ոլորտի ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ: «Իրատես դե ֆակտոյում» տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ներկայացրել է ԵՄ-ի հետ խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ձեռքբերման գործընթացների շուրջ իր դիտարկումները, ի մասնավորի` «ուղեղների արտահոսքի» մասով («Գերիշխող է դառնում վաղվա օրվա նկատմամբ անվստահության գործոնը»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ