Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 7 մարտի 2012

Գարնան կարևոր խորհուրդը

«Օրակարգը» գրել է, որ թեև գնաճը նահանջել է 1.8 տոկոսային կետով, այդուհանդերձ ԿԲ-ը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%, ինչը, թերթի բնորոշմամբ, «ներկայիս ոչ գրավիչ պայմաններում» նպաստում է դոլարային ավանդների և վարկերի աճին: «Հայոց աշխարհը» արձանագրել է, որ Հայաստանի արտաքին պարտքը գերազանցել է 3.5 մլրդ դոլարը», ինչը ենթադրում է «պարտքի սպասարկման առումով ճնշման մեծացում» և պետական բյուջեի միջոցներից «լուրջ ռեսուրսների օգտագործում», հատկապես մտահոգիչ համարել, որ «աղքատ բնակչության մեկ երրորդից ավելին ապահովված է աշխատանքով» («Աղքատությունը մտադիր չէ նահանջել»), նաև անդրադարձել Երևանի հանրահայտ «Փակ շուկայի ավերման» պատմությանը («Քանդարարի հոգեբանությամբ ի՞նչ է կարելի կառուցել»): «Առավոտը» և «Հայկական ժամանակը» ըստ «ճաշակի յուրյանց» ներկայացրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա այցը Շիրակի մարզ, «Հայացքը»` վարչապետի հանդիպումը կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի ստորաբաժանման աշխատակիցների հետ… փետրվարի 6-ին, «Իրավունք հետաքննությունը» Սիսիանի քաղաքացիների հետ Տիգրան Սարգսյանի հանդիպման` իրեն հայտնի մանրամասները: «Ժամանակը» հաջորդ «խորհրդարանի ընտրության գլխավոր ինտրիգը» և «առաջիկա նախընտրական օրակարգի… գերակա հարցադրումը» ոչ պատահաբար համարել է այն, թե «արդյոք ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև հնարավո՞ր է մրցակցություն», նաև հավելել, թե «Բարգավաճ Հայաստանի գործողությունները վկայում են ՀՀԿ հետ ինտենսիվ մարտի պատրաստվելու մասին» («Ընտրություն իշխանության արանքում»): «Ժողովուրդը» ԿԲ նախարար Արմեն Աշոտյանի հետ զրույցը խորագրել է «Կուսակցական հանձնարարականներ` ծառայողական հեռախոսով»: «Ազգի» հետ զրույցում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը կարևորել է մասնագիտական կրթության դերը տնտեսության զարգացման գործում` մասնավորապես «արտահանման որակն ապահովելու» առումով:
«Առավոտը» անդրադարձել է «Արմավիայի» չվերթների հետաձգման պատճառներին ու պատճառաբանություններին. («Արմավիան օդանավակայանին է մեղադրում, «Զվարթնոցն» էլ` «Արմավիային»), «Հրապարակը»` «քննության առել» «ազգային փոխադրող» հասկացությունը: «Ժողովուրդը» և «Օրակարգը» հատկապես «օրակարգային են համարել» առաջին էջերում շնորհավորել մարտի 8-ի` կանանց միջազգային օրվա առթիվ և տեղեկացնել, որ մինչև մարտի 13-ը «մեկնում են կարճատև հանգստի»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ