Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 13 մարտի 2012

«Մեր կարգախոսն ուրիշ է…»

Հակառակն է ասում «Ժողովուրդը», ում կարծիքով ՀՀԿ կարգախոսը «շատ արագ շուռ եկավ իր դեմ»` «Փոխվեք, որ հավատանք»: Սա դեռ քիչ էր` նույն թերթը սույն ձևակերպումը «վերցված» է համարում ԱՄՆ նախագահի «Change We Can Believe In» կարգախոսից: ՀՅԴ գործիչը չի ընդունում վերը նշված տարբերակներից և ոչ մեկը, քանզի «սա 2003-ին Դաշնակցության նախընտրական կարգախոսն էր» («Առավոտ»): «Ժամանակը» միանգամայն նորովի է արծարծում խնդիրը` ափսոսանքով հիշելով նախկին կարգախոսը. «Թե ինչպես եկավ «Առա′ջ, Հայաստանը» «փոխելու» ժամանակը»:
Մամուլը մեծ ուշադրություն է դարձրել ՀՀԿ համագումարի «արտաքին տեսքին». ով ում բարևեց, ով ում հետ խոսեց, ով ում կողքն էր նստել, ով ինչ ընտրվեց և այլն («Ժողովուրդ», «Իրատես դե ֆակտո», «168 ժամ»): ԶԼՄ-ները նաև դժգոհում են, որ համագումարը լուսաբանելու էին հրավիրվել ոչ բոլոր լրատվամիջոցները` «Էս երկիրը երկիր է՞» («Հայացք»): Սակայն, ըստ «Գոլոս Արմենիի» թերթի, Հայաստանն, այնուամենայնիվ, պարտություն չի կրում «տեղեկատվական ասպարեզում». այս կարծիքի են ավանդական «կլոր սեղանի» մասնակիցները:
Ըստ «168 ժամի» Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետը ոչ միայն վճռականորեն հետ է մղում «բնակիչների հասցեին հնչող սպառնալիքները», այլև դիմել է ԲՀԿ առաջնորդին` խնդրելով «օգնել վերականգնելու գյուղից քաղաք ընկնող ճանապարհահատվածը»: «Հրապարակի» նամակագիրներից մեկը օգնություն հայցող իր բաց նամակը հասցեագրել է վարչապետին` վստահ լինելով, որ նա թույլ չի տա «անօրինական գումար» գանձել իրենից:
Օրվա մամուլում ակնհայտ է նաև տնտեսության ոլորտում արձանագրված փոփոխությունների վերաբերյալ ՀՀԿ համագումարում ՀՀ նախագահի գնահատականների հանդեպ անթաքույց հետաքրքրությունը: «Երկիրը» ներկայացրել է թերթի («Երբ կտրված ես «էս երկրից») և տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների ու փորձագետների (Վազգեն Մանուկյան, Թաթուլ Մանասերյան և այլք) տպավորությունները («Երբ բացակայում է ինքնաքննադատությունը»):
«Օրակարգը» հայտնել է տեսակետ, թե «նախագահի ներկայացրած թվերը, իհարկե, իրական են, բայց ոչ ամբողջական» և փորձել ներկայացնել «թվաբանության մեդալի մյուս կողմը»` ի մասնավորի նշելով տարբեր տարիներին Հայաստանում արձանագրված աղքատության մակարդակները («Մոռացված աղքատներ»): Թեմային, նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «հակընդդեմ» փաստարկներին անդրադարձել են նաև «168 ժամը» («Երբ չկա բանավեճի մշակույթ»), «Հայկական ժամանակը» («Ո՞ւմ էր ուզում խաբել»), «Ժամանակը» («Քաշում են Ռոբերտ Քոչարյանին»), «Ժողովուրդը» («Բագրատյանի հակափաստարկները») և «Հայոց աշխարհը» («Բագրատյանի նախընտրական թվաբանությունը»), որը, մի այլ հրապարակման մեջ փոխանցել է նաև Բագրատյանի «բաց նամակին» ՀՀԿ խորհրդարանական Արտակ Դավթյանի մեկնաբանությունը` «Մենք տեսել ենք Բագրատյանի գործունեության արդյունքները»): «Ազգը» «երկրի նախագահի ներկայացմամբ վերջին տարիների տնտեսական ցուցանիշների դինամիկային» իր անդրադարձը խորագրել է «Տնտեսական աճից` որակական զարգացման անցնելու պահանջ»:
«Իրավունքի» հետ զրույցում «Հայաստանի վաճառականներ» ՀԿ նախագահ Ցոլվարդ Գևորգյանը գործարար շրջանակների «ներկայիս ամենամեծ խնդիրը» համարել է «բնակչության գնողունակության անկումը». «Փոքր բիզնեսն արդեն իսկ սնանկանում է». «Իրատես դե ֆակտոյում» տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այն տեսակետն է հայտնել, որ «տնտեսության աշխուժացման համար խիստ կարևորվող» փոխառու ֆինանսական միջոցները «կարելի է հայթայթել նաև սեփական երկրում»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ