Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 14 մարտի 2012

«Երևանը մեր տունն է…»

«Ժողովուրդի» թղթակցի աչքից չի վրիպել, թե ինչպես ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա «գիշերային նիստից» առաջ Երևանի քաղաքապետը, ԿԳ նախարարը և ՀՀԿ երիտասարդական թևի առաջնորդը «շենքի մոտ հանգիստ ծխելուց հետո» ծխախոտի մնացուկները նետել են «ոչ թե աղբարկղ, այլ պարզապես մայթին»: Հաջողությամբ չի պսակվել «ՀԺ»-ի փորձը` զրույցի բռնվել վարչապետի հետ. նա «ինչ-որ հարց» է քննարկելիս եղել ԱԺ նախագահի հետ և թերթի թղթակցին տեսնելուն պես չի ընդհատել զրույցն ու գոհացրել նրա հարցասիրությունը, մի բան, որը հարուցել է «ՀԺ»-ի դժգոհությունը:
Երևանյան հոգսերով է տոգորված «Ազգի» «Հին Երևանը` 3 տարում» թղթակցությունը, ուր շարադրվում է Մաշտոցի պողոտայի հարակից այգու թնջուկի հանգուցալուծման կառավարության տեսլականը:
Հրապարակումների պատկառելի մասը, անշուշտ, նախընտրական հոգսերի արտացոլումն է: «Առավոտի» հարցերին պատասխանում է Ռազմիկ Զոհրաբյանը («Հավատալու և փոխելու ցանկությունը որևէ մեկի մենաշնորհը չէ»), «Ժամանակը» զարկ է տալիս ընտրացուցակների կազմման գաղտնիքների բացահայտմանը, «Հայացքը» պնդում է, որ «ՀՀԿ համամասնական ընտրացուցակում», բացի ՀՀ նախագահից, «երեք հոգի ևս քվոտաներ ունեն», և այդ թվում է վարչապետը, «Երկիրի» վերլուծականում այն միտքն է արծարծվում, թե «նախագահը ձգտում է, ի դեմս Տիգրան Սարգսյանի, փորձարկել իր հնարավոր «ժառանգորդի» տարբերակը»:
«Ժողովուրդը» ընթերցողին է ներկայացնում վարչապետի ֆեյսբուքյան պատի որոշ դրվագներ, «Օրակարգը», արձանագրելով Հայաստանի «երևանիզացիայի և մարզերի ամայացման» խնդիրը, առաջարկում է այն լուծել «տեղական էլիտաների» ակտիվության միջոցով:
«Երկիրը» շարունակել է իրականացվող սոցիալ-տնտեսական փոփոխությունների ու դրանց արդյունքների վերաբերյալ ՀՀԿ համագումարում ՀՀ նախագահի ելույթի «սեփական մեկնաբանությունը»` «Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա»: Նույն ելույթը իր հանգույն փորձել է վերծանել նաև «Ժամանակը», վաղօրոք «մի պահ մոռանալով» Բագրատյանի արձագանքը («Երազանքի ոգին ու ողբերգության մարմինը»), սակայն թերթի ութերորդ էջում, այդուհանդերձ «վերադառնալով Բագրատյանին», գրել, թե իբր վերջինիս ուղղված ՀՀԿ-ական խորհրդարանական Արտակ Դավթյանի «պատասխանը վկայում է, որ ՀՀԿ-ն… պատասխան առայժմ չունի»:
«Հայկական ժամանակը» հայտարարել է, թե անցած տարվա դեկտեմբերին «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները «լուրջ հարված են հասցնելու հատկապես փոքր բիզնեսին», նաև «ակնարկել», թե իբր «հնարավոր է` օրենքի գործողության մեջ մտնելու ժամկետը հետաձգվի»:
Ըստ «Հայոց աշխարհի» «Կենտրոնական բանկը նվազեցրել է իր միջամտությունը» արժութային շուկայում, նաև «կարծես հակված չէ թույլ տալու ազգային արժույթի արժեզրկման տեմպի արագացում»: Մի այլ հրապարակման մեջ թերթը նշել է, որ «այս տարի ևս կառավարությունը կշարունակի սուբսիդավորել գյուղվարկերը», և «ֆինանսական հատկացման շրջանակներում սուբսիդավորումը նախատեսվում է սկսել ապրիլից»: «Օրակարգը» տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի` էլեկտրոնային կառավարման մասին զեկույցում «Հայաստանը «առաջընթաց ունի» և, «դիրքերը 2010թ. համեմատ բարելավելով 16 հորիզոնականով», 193 երկրների շարքում զբաղեցնում է 94-րդ տեղը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ