Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 15 մարտի 2012

Նախընտրական քննադատությանն ընդառա՞ջ…

«168 ժամը» տեղեկացրել է, որ նախօրեին տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում որոշվել է նոր խորհրդարանի ձևավորման նպատակով «թեկնածուներ առաջադրել 41 մեծամասնական ընտրատարածքներից 33-ում», ինչը «Ժամանակը» նախ գնահատել է ՀՀԿ-ի` «ներկայիս գումարման խորհրդարանի արդյունքները» գերազանցելու մտադրություն ու հարցրել, թե արդյոք «Կխախտի՞ ԲՀԿ-ն կոալիցիոն նոր հուշագիրը» ապա, մի այլ հրապարակման մեջ, փորձել իր հանգույն «ճշգրտել» առաջարկված թեկնածուների և վարչապետ Տիգրան Սարգսյանի փոխհարաբերությունները: «Օրակարգը» և «168 ժամը» գրել են, որ Ֆինանսների և Արդարադատության նախարարներ Վաչե Գաբրիելյանն ու Հրայր Թովմասյանը անդամակցում են հանրապետական կուսակցությանը, «Ժամանակը» հավելել է, թե իբր «իշխանության ներսում… հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում» և թե «ընտրությանն ընդառաջ» իշխանությունը «ավելի է խրվում ինտրիգների և ներքին հակասությունների շղթան»: «Հայկական ժամանակը» ավելի քան «համառ հետևողականությամբ» շարունակել է ՀՀԿ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի «սեփական մեկնությունը» («Սուտն ու կեղծիքը` վերջին ապավեն»), նաև, մի այլ հրապարակման մեջ, ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ զրույցը. «Ռոբերտ Քոչարյանը խոսելու է»: «Առավոտը» Արտաշես Գեղամյանի հետ զրույցը խորագրել է «Դուխով տղայի խոստովանությունը թանկ արժե», «Հայկական ժամանակը» գործարար Խաչատուր Սուքիասյանի երեկվա ասուլիսին անդրադարձում շեշտել, որ վերջինս առաջարկում է տնտեսության ոլորտներից մեկի`«հագուստի առևտրի ոլորտում հարկը սահմանել զրո տոկոս», և որ «ընտրվելու» դեպքում ամեն ինչ պետք է անի, որ… հարկային ոլորտն ամբողջությամբ փոխվի»: «Հրապարակը» արձագանքել է Հրանտ Բագրատյանի երեկվա ասուլիսին և տնտեսության վիճակի վերաբերյալ նախկին վարչապետի գնահատականներին` հրապարակման խորագիր ընտրելով վերջինիս վախեցնող արտահայտությունը` «Մեր երկիրը վերանում ա»: Ըստ «Երկիրի» «բնակչության գնողունակության նվազումը, անգամ առաջին անհրաժեշտության պարենամթերքի մասով, այլևս պաշտոնական վիճակագրությամբ հաստատված իրողություն է» («Հանեք վերջապես ձեր ակնոցները»): «Առավոտը» գրել է, որ Գյումրիի մի խումբ մտավորականներ դիմում-ուղերձ են հղել ՀՀ նախագահին ու ՀՀ վարչապետին` ևս 1200 բնակարան կառուցելու պահանջով: «Հայացքը» անդրադարձել է տարբեր մշակաբույսերի սերմացուների ու նոր սորտերի պետական գրանցման հիմնահարցերին («Գյուղնախարարի քմահաճույքը գործին վնաս է»):
«Ազգի» փոխանցմամբ Մաշտոցի այգու համար «կռիվ տվող ակտիվիստները» երեկ նամակով դիմել են վարչապետ Տիգրան Սարգսյանին` և հույս ունեն, որ այսօր «վարչապետը կանդրադառնա Մաշտոցի այգու խնդիրներին»:
«Օրակարգը» գրել է, որ ՏՄՊՊ հանձնաժողովը տուգանել է բենզինի և դիզվառելիքի շուկայում գերիշխող դիրք գրավող «Սիթի պետրոլ գրուպ» ընկերությանը: Թեմային անդրադարձել են նաև «Հայոց աշխարհը» («Դիրքի չարաշահում «Սիթի պետրոլ գրուպի կողմից») և «Հայկական ժամանակը» («Բա շաքարավա՞զը»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ