Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 16 մարտի 2012

Ցուցակային իրարանցում

ՀՀԿ մեծամասնական ընտրացուցակի հրապարակումը նոր թափ է հաղորդել թեմայի արծարծմանը: «Առավոտի» կարծիքով «ԱԺ-ում գործարարների պակաս չի լինի», միանգամայն լավատես է ԱԺ նախագահը. «Այսօր մեզ մեկ քայլ առաջը չի բավարարում, մեզ պետք է հստակ թռիչք» («Իրատես դե ֆակտո»), «Հրապարակը», որը կառավարության` գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու քայլերը համարում է «պետբյուջեի օգտագործում հարազատ ՀՀԿ-ի քարոզարշավի համար», համոզված է, որ գյուղացին կատարելու է «Ընտրություն ՀՀԿ-ական թանկի և ԲՀԿ-ական անորակի միջև»: Այս թերթը կրկին շեշտում է վարչապետի մեծ դերը ոչ միայն նախընտրական, այլև զուտ կուսակցական գործերում: Դրա վկայությունն է, իբր, Կարինե Մինասյանի ընդգրկումը ՀՀԿ խորհրդի կազմում: «Օրակարգը» մի ամբողջ էջ է նվիրել ՀՀԿ անցյալին` «ՀՀԿ-ն պաշտպանել է Տեր-Պետրոսյանին, ապա` Քոչարյանին, ապա` Սարգսյանին»: Թերթը կոչ է անում «միասին վերհիշել մեր ոչ վաղ անցյալի պատմությունը»: Մեկ այլ հոդվածում շեշտվում է «ստվերային կառավարություն» ստեղծելու անհրաժեշտությունը և թվարկվում են դրա առավելությունները:
«Երկիրի» փոխանցմամբ Հրանտ Բագրատյանը «համարյա չի հավատում», որ այս ընտրությունը արդար ու թափանցիկ կանցնի: Ինչ վերաբերում է ՀԱԿ ընտրացուցակում տեղ զբաղեցնելուն, ապա նախկին վարչապետը պատրաստ է «նույնիսկ լինել վերջին համարը»: «Հայոց աշխարհը» իր հերթին նշում է, որ Բագրատյանն իր վարչապետության շրջանում «ձախողումների պակաս չի ունեցել»:
«Հին Երևան» ծրագրի վերաբերյալ նույնպես մամուլը տարակարծիք է. «Մաշտոցի պուրակ` տաղավարները կապամոնտաժվեն 3 տարում» («Ազգ»), «Այլանդակելուց հետո վերականգնում են Երևանը» («Ժողովուրդ»), «Հին Երևանը տարածք է որոնում» («Օրակարգ»), «Ո՞նց հավատանք, որ փոխենք», «Վարչապետի ու քաղաքապետի բետոնած երեք տարին», «Հանուն այգու` որևէ կրպակ ոտք չեն դնի» («Հրապարակ»):
ՏՄՊՊ հանձնաժողովին պարգևավճար հատկացնելու կառավարության որոշումը իրարամերժ խոհեր է արթնացրել` «Հավատանք, որ ինչ լինի՞» («ՀԺ»), «Խորհրդավոր տուգանքը» («Ժամանակ»):
«Հրապարակը» վարչապետի և մյուս պաշտոնյաների ներկայությունը «Զանգակ» գրախանութի բացմանը չի համարում ապացույցն այն բանի, որ «ղեկավարությունը հայացքը կտրուկ շրջել է դեպի գիրքը», իսկ թերթի գխավոր խմբագիրը գրում է, որ իբր «մեր հասարակությունը կարոտ է ցնցումների» և իշխանությանն առաջարկում «իր մեջ ուժ գտնել և ներում շնորհել Վանո Սիրադեղյանին»:
«Իրավունքը» շարունակել է իր «մեղադրական պրպտումները» ընդերքի օգտագործման ու հանքարդյունահանման ոլորտում, պնդելով, թե տարիներ շարունակ «ընդերքից արդյունահանված հարստությունից պետությանը խղճուկ կոպեկներ են հասել» («Ինչպես է թալանվում պետությունը»): «Օրակարգը» նախ հայտարարել է, թե «Հայկական դեղագործությունը հիվանդ է», հետո փորձել ներկայացնել, թե որքանով են «իրատեսական դեղերի արտահանման հավակնոտ նպատակները» և… արտադրական ու «դրսի շուկաների» խնդիրների լուծման ոչ մի արդյունավետ միջոց չի նշմարել: «Մինչև չօգնենք գյուղացուն` մշակելու իր հողը, մեր սայլը տեղից չի շարժվի». եզրակացրել է «Իրատես դե ֆակտոն»` ներկայացնելով Հանրային խորհրդի գյուղատնտեսության ու էկոլոգիայի հանձնաժողովի անդամ Վլադիկ Աբրահամյանի տեսակետները գյուղոլորտում առկա հիմնահարցերի վերաբերյալ: «Հայաստանի զրուցակիցը» աղքատության հիմնահարցերին նվիրված իր անդրադարձը ամփոփել է ինքնօրինակ խորհրդով. «Վաղվա տնտեսությունը պետք է այսօր ստեղծել»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ