Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 21 մարտի 2012

Լեզուն ոսկոր չունի

Եվ դա լավ է, մեր ազատական ժամանակներում նպաստում է է′լ ավելի ազատ մտածողության զարգացմանը. չէ՞ որ ինչ ուզես` կասես: Բանաստեղծ Մերուժանը (Հովհաննիսյան) «ՀԺ»-ին ասում է, որ ՀՀԿ-ն, իբր, չի առաջնորդվում «որևէ գաղափարախոսությամբ». վերջինիս բացակայությունը բանաստեղծը նկատել է նաև հանրապետականի ընտրական ցուցակն ուսումնասիրելիս: Ավելին, թղթակցի ուղղորդմամբ Մերուժանը ցուցակում նաև «փողի խաղացած» դերն է նշմարում: «Հրապարակն» էլ սպասում է վարչապետի պարզաբանմանը. չէ՞ որ նա հայտարարել էր, թե ցուցակում «գործարարներ չեն լինելու», այնինչ նրանք «բազմաթիվ» են: «Ժամանակը» դիտարկում է ԲՀԿ-ի ցուցակը, որն, իբր, վկայում է, որ այս «կուսակցությունը ոչ թե մեծամասնություն է պատրաստվում լինել, այլ պատրաստվում է ընդդիմություն լինելուն»: Թեման հիմնովին ընդհանրացրել է «ՀԺ»-ն` ընթերցողին ներկայացնելով պատմության ընթացքում հայ ժողովրդի տեսած «այլևայլ ցուցակները»: «Հրապարակի» հաջորդ հոդվածը նույնպես անողոք քննադատում է ՀՀԿ-ին` «եթե լուրջ փոփոխությունից է խոսում, ուրեմն արդեն իսկ կարող էր շատ բան փոխած լինել»: «Էլի տնտեսություն ունեցող գյուղացին կարող է հավատալ, որովհետև արդեն տեսավ, որ սայլը տեղից շարժվում է, իր համար մի բան արվեց», անսպասելիորեն ուշքի է գալիս «Հրապարակը»: Սակայն «Առավոտի» զրուցակից գյուղատնտեսը ոչ միայն գյուղում որևէ լավ բան չի նկատում («Եթե կառավարությունը ագրարային քաղաքականությունը չփոխի, ապա գյուղերը վերջնականապես կդատարկվեն»), այլև գյուղատնտեսությունը փրկելու «մեխ» է համարում տնտեսությունների խոշորացումը, որին, ի դեպ արդեն վաղուց ձեռնամուխ է եղել պետությունը: «ՀԺ»-ին դուր չի եկել կառավարության վաղվա նիստի հաստատմանը ներկայացվելիք Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը («անհասկանալի է բարեփոխումից խոսել այն դեպքում, երբ բնակչության արտագաղթը շարունակվում է») և օրենսդրության խախտմամբ կենսաթոշակ ստացողներից գումար պահելը կասեցնելու որոշման նախագիծը` «Ընտրակաշառք` ապօրինի թոշակով»: «Ժողովուրդը» ՀՀԿ-ի ձախողումն է համարում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծի քվեարկության հետաձգումը, իսկ «Հայացքը» տեղեկություն ունի, որ իբր առաջիկա ընտրությանը տրվելիք ձայների համար ՀՀԿ-ն Գյումրիում «խոստանում է 10-15 հազար դրամ»: Անդրադառնալով ԱՎԾ երեկ հրապարակած հունվար-փետրվար ամիսների հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, «Հայոց աշխարհը» եզրակացրել է, որ «նախընտրական գործընթացները տնտեսական ակտիվությանը չեն վնասել», «Օրակարգը» ուշագրավ է համարել «առևտրի շրջանառության և միջին աշխատավարձի ցուցանիշների և գնաճի միջև արձանագրված տվյալները» («Ցածր գնաճն առևտրին չի օգնել»), «Երկիրը» ԱՎԾ ներկայացրած ցուցանիշները որակել է «նախընտրական աճ», ինչին լիովին «համաձայնվել է» «Հայկական ժամանակը» («Ծիրանը` ապրիլի վերջին»): «Ժամանակում» ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հայտարարել է, թե «տնտեսության հետճգնաժամային վերականգնման ցուցանիշով Հայաստանը վերջինն է ԱՊՀ երկրների շարքում», թեև «իշխանությունները… խոսում են միայն հաջողությունների մասին»: «Հայկական ժամանակը» վերստին փորձել է հարցականի տակ դնել ՀՀԿ համագումարում տնտեսության ոլորտում առաջընթացի մասին նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականները («Ելույթի և ոչ միայն ելույթի մասին»), հընթացս գրելով, թե Հայաստանը ԱՊՀ որոշ երկրների համեմատ, որոշ «ցուցանիշների պահով, ցավոք, ընդգծված հետնապահ է»: «Օրակարգը» մարտի 20-ին Երևանի «Ալեն-Էլեն» դիսկոյում տեղի ունեցած պայթունի առիթով փորձել է «ձեռք զարկել» ու «շոշափել» այլատյացության թեման` իրականում թերևս գոյություն չունեցող «հայ այլատյացներին» խորհուրդ տալով հայտնի իրողությունը` «մերժել ալյատյացությունը»:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ