Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 22 մարտի 2012

Ով ով է

«Հայաստանի Հանրապետությունը» ներկայացրել է երեկ խորհրդարանում, ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանից հետո, լրագրողների բազմաբնույթ հարցերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխանները. «Ո՞ւմ է վստահում ժողովուրդը. պատասխանը թողնենք իրեն»: Վարչապետի հետ հանդիպմանը ըստ «ճաշակի յուրյանց» արձագանքել են նաև «Հրապարակը» («Հավատանք, թե չհավատանք վարչապետին»), «Հայացքը» («ՀՀԿ ցուցակով գործարարներ չեն առաջադրվելու»), «Հայոց աշխարհը» («ՀՀԿ-ն հավատարիմ է մնալու իր հայտարարությանը. ցուցակով ձեռներեցներ չեն մտնի խորհրդարան»), «Երկիրը» («Վարչապետն` իր, Բեգլարյանի, գեներալի և «դինոզավրերի» մասին») և «Հայկական ժամանակը» («Ոտքի վրա»): «168 ժամի» հետ զրույցում ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկնաբանել է ԲՀԿ համագումարում «այդ կուսակցության ղեկավարների կողմից» երկրում ստեղծված իրավիճակի և տնտեսական քաղաքականության վերաբերյալ «հնչեցված քննադատությունը». «Եթե խոստովանում են թուլությունը, թող լքեն կոալիցիան»: «Ժամանակը» այդ առիթով հավելել է, թե «Կոալիցիայից դուրս գալը ԲՀկ-ից ծախս է պահանջում»: «Գործարարների լավատեսությունը պակասել է» հոդվածում, անդրադառնալով առաջին եռամսյակի տնտեսության ակտիվության և գործարար միջավայրի ինդեքսների վերաբերյալ ԿԲ-ի հրապարակմանը, «Օրակարգը» գրել է, թե ըստ կազմակերպություններում կատարված հարցումների «դրամի սահուն արժեզրկումը» իրականում «ոչ թե դրական երևույթ է, այլ խոչընդոտ»: ԿԲ-ի հրապարակմանն «ըստ յուրո» արձագանքել է նաև «168 ժամը»` «Էսօր լավ է, քանց վուր վա՞ղը»:
«Հայկական ժամանակը» չի համաձայնել ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հայտարարությանը, որ «մինչև 2020 թվականը արտահանման եռապատկումը իրատեսական է», ինչի առիթով «բացականչել է»` «Հաստատ շվըցրիք»: «168 ժամը» փոխանցել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հայտարարությունը, որ «ՏՏ ոլորտը բավականաչափ տեղեկացված չէ… տեխնոլոգիական ուղղվածությամբ ազատ տնտեսական գոտու վերաբերյալ» («Հստակություն են ուզում»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ