Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 23 մարտի 2012

Գարնանային հրճվանքի դրսևորումը

«Ժողովուրդը», «Հրապարակը» և «Հայացքը» անթաքույց հրճվանքով են արձանագրում կին ոստիկանների հայտնվելը կառավարության շենքի առջև երեկ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ: Չի մոռացվել նաև բողոքի առարկան. «Պետությունը կարիքի մեջ էր` իմ տունը խլեց. իրացման գոտիների բնակիչները ինը տարի անց շարունակում են անօթևան մնալ», «Կոնդեցիները բողոքում են»:
Հակասական մեկնաբանությունների առիթ է տվել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախընտրական հարցումը. «Ամենաբարձր վարկանիշն ունեն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, իսկ առաջիկա նախագահական ընտրությունում առաջատարը նախագահ Սերժ Սարգսյանն է» («Հայաստանի Հանրապետություն»), «Հայաստանի նախընտրական պատկերը», «Առաջատարը ԲՀԿ-ն է, բայց ուրախանում է ՀՀԿ-ն» («Հայացք»), «ԲՀԿ-ի վարկանիշը բարձր է, քան ՀՀԿ-ինը» («Օրակարգ»): Ընտրական գործընթացի թեման են շոշափում նաև մի շարք այլ նյութեր. «Մենք գիտենք, թե ինչպես լուծել խնդիրները», «ՀՀԿ-ն իր խոսքի տերն է» («Ռեսպուբլիկա Արմենիա»), «Ո՞վ կպատվիրի նախագահականի երաժշտությունը» («Ժամանակ»), «Երբ գալիս են ընտրությունները», «Ժամանակն աշխատում է Քոչարյանի օգտին» («Իրատես դե ֆակտո»), «Կոալիցիան որոշել է նաև կաշառքի չափը», «ՀՀԿ ընտրակաշառքը` պետբյուջեից», «Լոռու մարզպետը խախտել է օրենքը» («Ժողովուրդ»): «Օրակարգն» անդրադարձել է իր ընթերցողին հուզող միանգամից երեք հարցի. «Աստղերը կան, մնաց տուրիստը. կառավարությունը գտել է զբոսաշրջության զարգացման բանալին», «Օդից կախված վտանգ. «Արմավիան» սպառնում է Հայաստանի բանկային համակարգին», «Ո՞ւմ հույսին է գյուղատնտեսությունը. համեմատություններ Հայաստանի ու հարևանների միջև», իսկ «Երկիրին» հետաքրքրել է ՋՕԸ-ներին տրամադրվող սուբսիդիայի ճակատագիրը: Տեղեկացնելով, որ անցյալ տարի արտերկրից մարդկային սերմնահեղուկի «խայտառակ ծավալներ» են ներկրվել, «Հայացքը» կառավարությանը կոչ է անում բացահայտել այդ իրողությունը, վերահսկել և կարգավորել հարցը: «Առավոտը» մտահոգված է, որ «Հայերը Երուսաղեմից վերադառնում են ոչ թե հայրենիք, այլ արտագաղթում ԱՄՆ ու Կանադա. այս մասին բարձրաձայնում են հայ ուխտավորները»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ