Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 27 մարտի 2012

Օրենսդիր մարմնին սպասելիս

Թվարկելով ԱԺ առաջիկա ընտրությանը հաղթելու շանս ունեցող անձանցից մի քանիսի անուն-ազգանունները, «Հրապարակը» հավաստում է, որ «խորհրդարանի աշխատանքը լուսաբանող լրագրողներն արդեն իսկ ըմբոշխնում են ԱԺ նիստերին ներկա գտնվելու և դրանց մասին գրելու հաճույքը»: Ընտրական և մերձընտրական մնացած նյութերի հեղինակները և ընթերցողները մեծ բավականություն ստանալու առիթ կարծես թե չունեն, ամեն ինչ սովորական է` սովորական վերնագրերով. «Մանդատամանիա» («Գոլոս Արմենիի»), «ԲՀԿ-ն քավության նոխազ» («Երկիր»), «Հավատանք, որ փախնե՞նք» («168 ժամ»), «Կոալիցիայից խաբվածները», «Հաբ ռուսների կոկորդին» («Ժողովուրդ»), «Քոչարյանն ընդունակ չէր և չէր էլ ուզում պայքարել կոռուպցիայի ու կլանային համակարգի դեմ» («Իրատես դե ֆակտո»), «Հովիկ Աբրահամյանը սայթաքե՞ց» («Ժամանակ»):
«168 ժամը» («Ո՞վ ասաց, որ եթե Վարդան Այվազյանն է, խնդիրը չպետք է քննարկվի») և «Ժողովուրդը» («Բենզինը թանկացավ` հավատա՞նք», «Թանկացման պատճառը մենաշնորհն է»), օգտվելով այն հանգամանքից, որ ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նույն հաջողությամբ կարող է բացահայտել երկրի թե′ բնապահպանական վիճակը, թե′ բենզինի թանկացման պատճառը, միահամուռ դիմել են նրա օգնությանը և ստացել սպասված արդյունքը: Սակայն թեման շարունակել են «Հայոց աշխարհը» («Բենզինի գինը նոր ռեկորդ է սահմանում. երկու ամսում ավելացել է 50 դրամով»), «Օրակարգը» («Երբ վերջանում է շաբաթը կամ ի՞նչ է կատարվում Հայաստանի բենզինի շուկայում»), «Հրապարակը» («Բենզինը թանկացել է ու կթանկանա»):
«Հայաստանի Հանրապետությունը» Երևանում ընթացող Արևելյան գործընկերության 4-րդ պլատֆորմի երիտասարդական համաժողովին անդրադարձում գրել է, որ «հանձնաժողովը շարունակելու է ամրապնդել Արևելյան գործընկերության պետությունների հետ համագործակցությունը երիտասարդական ոլորտում», և որ «հիմնական թիրախը սոցիալապես անապահով երիտասարդներն են»: «Հայոց աշխարհը» դրվատել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերշեվայի և ՀԱՄ հիմնադրամի ղեկավար Արման Խաչատուրյանի կողմից կարևոր համաձայնագիր-հուշագրի ստորագրումը` «Դրվում է Տաթևի համայնքային ծրագրի հիմքը»: «Երկիրը», անդրադառնալով արտագնա աշխատանքի հիմնախնդիրներին, ընթերցողներին առաջարկել է իր հետ միասին պատկերացնել «մի իրավիճակ, երբ Հայաստան այլևս մասնավոր դրամական փոխանցումներ չեն կատարվում», և հիշեցրել 2009 ճգնաժամային տարվա «խուճապը»: «Առավոտը» հիշատակել է Այրումի սողանքից քանդված ճանապարհահատվածի վերանորոգման նպատակով ընթացող աշխատանքները, նաև կանխատեսել, թե «Գարնան անձրևները «կջրեն» ճանապարհի ժամանակին վերականգնումը»: Մի այլ հրապարակման մեջ թերթը հավելել է, թե «Եվրադատարանը որոշում է կայացրել հօգուտ իրացման գոտու բնակչի», սակայն «ՀՀ կառավարությունը չի ուզում այն իրականացնել»: «Իրավունքը» «քննության է առել» օրերս ԱՎԾ ներկայացրած Հայաստանի տնտեսության պատկերը և հայտարարել` «Իսկ գյուղատնտեսությունում էլի «մեռյալ ժամ» է»: Կաթի մթերման գնի իջեցման վերաբերյալ շրջանառվող լուրերի կանխման և «արտադրողների ու մթերողների հարաբերությունների կանոնակարգման նպատակով» գյուղնախարար Սերգո Կարապետյանի անցկացրած խորհրդակցությունը «Օրակարգը» որակել է իր նախասիրությամբ` «Մնալ ջրի երեսին»: Գյուղոլորտի ներկայիս հիմնահարցերից «Հայկական ժամանակը» առանձնացրել է «գյուղատնտեսական աշխատանքների շեմին դիզվառելիքի թանկացումը` «Կրկնակի տարբերություն»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ