Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 28 մարտի 2012

Ամեն ինչի նորն է լավ, հոդվածի… հինը

Երեկվա համարում «Ժողովուրդը» «Ա.Գալոյան» ստորագրությամբ տպագրել էր «Հաբ` ռուսների կոկորդին» հոդվածը Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան այցերի և ունեցվածքի մասին: Այսօրվա համարում նույն թերթը տեղեկացնում է, որ թյուրիմացություն է եղել. հոդվածը «խմբագրությանն ուղարկված կայքում (նշված է հասցեն) հրապարակված է եղել դեռևս 2008թ. դեկտեմբերին, ինչը գրված չէր էջում, և մենք չէինք նկատել այն»: Իսկույն հետևում է արդարացումը` «դրանից նյութի էությունը չի փոխվում»: Եվ վերջ: Էլ ոչ ներողություն, ոչ հեղինակին դիտողություն անելու փորձ… Ցավոք, նման սխալներն ու անհեթեթությունները բնորոշ են մեր մամուլի ստվար հատվածին:
Ոստիկանության հրապարակած ընտրական ցուցակները հարուցել են առնվազն երկու լրատվամիջոցի կասկածն ու տարակուսանքը. «Բնակիչը պակասում է, ընտրողն ավելանում» («ՀԺ»), «Երկիրը դատարկվում է, ընտրողները` շատանում» («Ժողովուրդ»):
Գյուղատնտեսության ոլորտում առկա կացությունը տարբեր մեկնակետերից են դիտարկել «Հրապարակը» («Գյուղացին անտեր եղել է, անտեր էլ մնացել») և «Ռեսպուբլիկա Արմենիան» («Բերքը խոստանում է առատ լինել. պետական աջակցությունը գյուղատնտեսությանը շարունակվում է»): «Հայացքի» թղթակիցը ներկա է եղել պարենային անվտանգության համատեքստում գյուղատնտեսության խնդիրների երեկվա քննարկմանը և վկայում է, որ միջոցառման մասնակիցները 30 րոպե սպասել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին` «Գյուղնախարարն ու իր «շեֆը»:
«Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) և «Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերի ամփոփիչ ստուգման առաքելությամբ Երևան ժամանած Մարկ Հորթոնի և ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիլերմո Տոլոսայի երեկվա ասուլիսին «Հայաստանի Հանրապետությունն» անդրադարձել է «Մակրոտնտեսական պայմանները բարելավվել է» հրապարակմամբ: «Ազգը» տեղեկացրել է, որ «ԱՄՀ-ն Հայաստանի տնտեսական աճի նվազում է կանխատեսում, նկատի ունենալով Եվրոպայում տնտեսական աճի նվազման կանխատեսումը», «Կապիտալը» հավելել է, թե «ԱՄՀ-ն խոսում է հայերեն, բայց դեմ է Հայաստանի Հանրապետության հայտարարած հարկային համաներմանը», «Հայկական ժամանակը» թե` ԱՄՀ ներկայացուցիչները բացասական են գնահատում հարկային համաներման մասին կառավարության կայացրած որոշումը («ՉԻ հավատում, որ կփոխվի»): «Երկիրը», քննության առնելով «անմիջական հարևանների մասով» մեր երկրի «բախտավորության աստիճանը», ըստ վիճակագրական տվյալների ու ցուցանիշների համեմատության վերստին բացահայտել է հայտնին` «սպառողական գների աճը Հայաստանում բարձր է»: «Օրակարգը», անդրադառնալով Հայաստանի գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ երեկ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը, նաև կարծիք է հայտնել, որ «պետք է բարելավել բիզնես վարելու և ոչ թե բիզնես բացելու գործընթացը» և «առաջին հերթին… աշխատել, որ եղած բիզնեսները չփակվեն»:
Ըստ «Ժամանակի» ՏՄՊՊ հանձնաժողովը բենզինի «ներկրողներից պահանջել է տվյալներ» պարզելու, թե դրանք «որքանով են համարժեք միջազգային շուկայի գնային փոփոխություններին»: Թեմային արձագանքել է նաև «Ժողովուրդը»` «Ֆլեշ»-ին ստուգում են. ի՞նչ կփոխվի»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ