Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 30 մարտի 2012

«Աղքատ ենք, բայց լավատես»

Վերնագիրը փոխառնված է «Առավոտի» գլխավոր խմբագրից, ով Կոտայքի մարզի բնակիչ է և անդրադարձել է կառավարության երեկվա նիստի օրակարգի այն հարցերին, որոնք անմիջականորեն վերաբերում էին կոտայքցիներին: Թեման չեն անտեսել նաև «ՀԺ»-ն` «Ֆրոյդը ղալաթ է արել», «Հայացքը»` «Կոտայքի մարզում աղքատության բարձր ցուցանիշ է»: «ՀՀ»-ն առանձին հոդված է նվիրել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի զարգացմանը` «2011թ. ՏՏ ոլորտի հասույթը` 205 միլիոն ԱՄՆ դոլար», իսկ «Օրակարգը» այն կարծիքին է, որ ժամանակն է ոլորտի վերաբերյալ նոր, ավելի իրատեսական հայեցակարգ ունենալու, քանի որ գործող հայեցակարգը «գրվել է մինչև ճգնաժամը և հիմնվել 2006թ. բազայի վրա»:
Աշխույժ քննարկում է հարուցել հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց ուղղված վարչապետի հորդորը` կամ արձակուրդ ձևակերպել, կամ դուրս գալ ընտրական գործընթացից. «Մի դիմում էլ դու գրիր» («Հայացք»), «Փոխնախարարները կամ արձակուրդ կգնան, կամ էլ դուրս կգան նախընտրական ցուցակներից» («Առավոտ»), «Երկիրը պարապուրդի է մատնվելու պաշտոնապես» («Ժողովուրդ»): Այս թերթը շարունակել է պաշտոնյաների թեման` «Ի՞նչ է անում Համլետ Հովսեփյանը», մյուսներից «Ռեսպուբլիկա Արմենիան» ընդարձակ հարցազրույց է արել Արմեն Աշոտյանի հետ, «Ժամանակն» էլ կրկին հայտնվել գուշակության անշնորհակալ ոլորտում` «Հիմա` Կարենին մանդատ, վարչապետի պաշտոնն էլ` նախագահականի՞ց հետո»:
«Իրավունքի» հետ զրույցում առաջին եռամսյակում պետականորեն իրականացված գործընթացների ու առաջիկա անելիքների վերաբերյալ իր տեսակետներն է ներկայացրել Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը («Այնպես չէ, որ մեր ողջ երկիրը «նստած» է հանքարդյունաբերության վրա»): «Հայոց աշխարհը» նկատել է, որ «բանկային համակարգում բարձր է շահութաբերությունը», թեև «ոչ բոլոր բանկերն են աշխատում օգուտով»: «Օրակարգը» ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի` ՊԵԿ-ի և ՏՄՊՊ հանձնաժողովի գործունեության մասին «Տարեկան զեկույցին» իր անդրադարձը խորագրել է` «Մրցակցության կաղացող պաշտպանություն. Հարկայինն ու ՏՄՊՊՀ-ն` օմբուդսմենի թիրախում»: Մի այլ հրապարակման մեջ թերթը ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի հետ զրույցից եզրակացրել է, որ «Գիտությունը վթարի սպառնալիքի առաջ» է:
Ըստ «Իրավունքի» մայրաքաղաքի «Մաշտոցի պուրակում իրականացվող կրպակաշինության հիմքերը… գնում են տարիների խորքը», ըստ «Երկիրի»` իբր Կոտայքի մարզի Արտավազ համայնքի ավագանու որոշմամբ վաճառքի հանված 1020հա հողերը «օտարվել են գրոշներով», հայաստանյան շուկայում «կեղծ դեղերն ամրապնդվում են», իսկ գործարար աշխարհի ամենախոշոր ներկայացուցիչներն էլ «իրենց հարկային պարտավորությունների մինչև 95%-ը կատարում են հասարակության գրպանից` սեփական շահույթներից չնչին կոպեկներ շպրտելով բյուջե» («Ո՞ւմ ականջներն են երևում»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ