Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 31 մարտի 2012

Արձակուրդ են… մնում

Թեման շարունակում է անհանգստացնել «Երկիրին»: Ըստ այս թերթի, քարոզարշավի ընթացքում վարչապետը ոչ միայն արձակուրդ չի գնալու, այլև… ստանձնել է երկու ընտրատարածքում մեկ այլ կուսակցության թեկնածուներին սատարելու պարտականությունը: Բլոգերներից մեկը այս թերթին խնդրել է «տեղյակ պահել վարչապետին», որ պատգամավորության թեկնածուների մեծ մասը բիզնես ունի: Կուսակցական-նախընտրական թեման շարունակել է «168 ժամը»` զրուցելով Ռազմիկ Զոհրաբյանի հետ, ինչպես նաև փոխանցելով Վարդան Օսկանյանի երեկվա միտքը, թե կոալիցիան «ձևական» էր, ուստի ԲՀԿ-ն… Եվ այլն:
«Առավոտը» սկսել է «Հանրապետական կուսակցության խոստումները» ծավալուն հոդվածաշարի տպագրությունը: Այսօրվա համարում ընթերցողի դատին է հանձնվել 1-ին մասը:
Եթե «168 ժամը» պարզապես շարադրել է ՌԴ վարչապետի` ՀՀ վարչապետին ուղղած շնորհակալական հեռագիրը, ապա այն տարատեսակ մտորումների է մղել «Ժամանակի» մեկնաբանին, որը վերլուծականն ավելի տպավորիչ դարձնելու նպատակով նույնիսկ դիմել է գրաբարի օգնությանը` «Վասն ճգնաժամոյ»:
«Ժողովուրդը» համեմատել է անհամեմատելին` Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ-ների արտաքին քարոզչության բյուջեները և, բնականաբար, հանգել հոռետեսական եզրակացությունների: «Գոլոս Արմենիին» նշել է Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը` այն անվանելով «Նոր փուլ»:
Մամուլի մնացած հրապարակումները տնտեսության ոլորտից են. «Ընթերցողի պատասխան», «Տարածաշրջանի ամենագնաճունակ երկիրը» («168 ժամ»), «Դիվերսիֆիկացում ըստ ԱՎԾ-ի», «Ջրհեղեղի վտանգ չկա՞» («ՀԺ»), «Գնաճը լվացել է աշխատավարձերի աճը» («Երկիր»), «Տնտեսական շաբաթ կամ ԱՄՀ-ից էլ բան չհասկացանք…» («Հրապարակ»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ