Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 4 ապրիլի 2012

Հասած և չհասած տեղեկություններ

«Հրապարակին» տեղեկություն է հասել, որ ՀՀ երկրորդ նախագահը «անձամբ ներգրավված է ԲՀԿ քարոզարշավում», «Ժողովուրդին»` որ ԲՀԿ-ն «բարեգործության անվան տակ շարունակում է ընտրակաշառք բաժանել», «Հայացքին»` որ «ՀՀԿ-ն ընտրողներին «իրենով անելու» նոր ձև է գտել»: Որոշ թերթերի համար հրատապ է ընտրացուցակների հարցը. «Ինչո՞ւ իշխանությունները չեն հաշվում միգրանտներին` անհարմար դրության մեջ դնելով Գագիկ Եգանյանին» («Հայացք»), «Ո՞նց հերքի», «15 տարին չոքեց դուռս» («ՀԺ»), «Ընտրական օրենսգրքի աբսուրդը» («Օրակարգ»): «Ժամանակը» հիմնավորում է «կառավարելի խորհրդարան» ձևավորելու ՀՀԿ մղումը` «Պետական ողբերգության թույլ մխիթարություն», «Հայոց աշխարհը» փաստում, որ ընտրական գործընթացներն առայժմ բացասական հետևանք չեն թողել պետբյուջեի վրա:
«Ազգը» անդրադարձել է վերջին տարիներին դիվերսիֆիկացված տնտեսության ստեղծման ու զարգացման ուղղությամբ կառավարության գործունեությանը և նշել, որ ներկայումս «արդյունաբերությունը գերազանցել է նախաճգնաժամային ծավալները» և «առաջիկա տարիներին կշարունակի զարգանալ` ապահովելով առավել մեծ թվով աշխատատեղեր»: «Հայոց աշխարհը» հավելել է, որ «նախորդ երկու-երեք տարիների համեմատ գնաճը զգալիորեն մեղմացել է», թեև «բարձր գնաճով Հայաստանը առաջատարներից է»: «Հայկական ժամանակի» պրպտումները, թե «որն է դրամի արժեզրկման կանգառի պատճառը», ի վերջո հանգեցրել են մռայլ եզրակացության, թե իբր «դա կապված է ընտրությունների հետ» («100 միլիոն դոլարի կաշառք»): «Օրակարգի» փոխանցմամբ Հյուսիս-հարավ ավտոմոբիլային ճանապարհի շինաշխատանքները կատարող ընկերության անունը տակավին անհայտ է, Ասիական զարգացման բանկը «չի շտապում գումար հատկացնել Հայաստանին», ինչը նաև նշանակում է, որ ճանապարհի կառուցումը ապրիլ ամսին «այդպես էլ չի սկսվի»: Մի այլ հրապարակման մեջ թերթը «գնահատել է» պետբյուջեի միջոցներով «Գյումրիի տեխնոպարկի գործունեության իրականացման ծրագիրը». «Կառավարությունն այս տարի ավելի քիչ գումարներ կփոշիացնի Գյումրիում»:
«Հայացքի» արձագանքը զբոսաշրջության հիմնահարցերին հոռետեսական է` «Աստղաբաշխական գներ և սպասարկման զրո մակարդակ. Հայաստան կգա՞ 3մլն զբոսաշրջիկ»: Ոչ պակաս «բարձրագոչ է» «Իրավունքի» անդրադարձը հանքարդյունաբերության ոլորտին` «Եվ նորից հանքային թալանի մասին», որին «ձայնակցել է» նաև «Երկիրը», գրելով, թե ըստ պաշտոնական վիճակագրության այս տարվա հունվար-փետրվար ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը պայմանավորված է հանքերն անխնա շահագործելով:
«Ժամանակի» հետ զրույցում ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը ներկայացրել է հիմնադրամի առաջիկա ծրագրերը («Պետք է գիտակցենք ընդհանուրի շահը»):
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ