Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 5 ապրիլի 2012

Խոսուն խորագրերի խորհուրդը

«Խոսուն է» ընտրությունների վերահսկման միասնական շտաբի ստեղծումը «նշանակալի իրադարձություն» համարող «Ժամանակի» հրապարակման խորագիրը` «Միասնաբար` ընդդեմ ՀՀԿ-ի»: «Հայկական ժամանակը» ՕԵԿ կանանց միության յոթերորդ համագումարում ՕԵԿ կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հայտարարությունը որակել է «սկանդալային», «Հայացքը»` ուղղակի այն դարձրել հրապարակման խորագիր` «ՕԵԿ-ում կանայք շատ են` ի դեմս Արթուր Բաղդասարյանի»:
«Հրապարակը» «կադրային շարժերի» մասին իր «տեղեկություններից» մասհանելով նշել է, թե «խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը կարող է զբաղեցնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը», «պաշտոնի բարձրացում է սպասվում» նաև ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, «Հայկական ժամանակը»` ներկայացրել «կոալիցիոն ուժերի ցուցակներում ընդգրկված պաշտոնյաների ցուցակը»` «Կառավարման համակարգն արձակուրդում է»:
Ռուսական «Կոմերսանտ» թերթի թղթակցի հետ զրույցում Հայաստանում ռուսական ռադիոտեղորոշիչ կայան հիմնելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմանը «ըստ ճաշակի» արձագանքել են «168 ժամը» («Մնաց հանրապետության հրապարակը»), «Ժամանակը» («Գաբալա-Հայկական տարածք. Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան` ինչ կընտրի Ռուսաստանը» և «Բլեֆատեղորոշիչ կայանի անհրաժեշտություն») և «Օրակարգը» («Ֆորպոստի հարմարությունները»): «Օրակարգը» նշել է, որ անցյալ տարի Հայաստանում արձանագրված 4.6 տոկոս տնտեսական աճը այնքան է, «որքան կառավարությունը ծրագրել էր» («Հաշվել սովորելը ստացվել է»), նաև, մի այլ հրապարակման մեջ («Նավթադոլարներ դեպի Հայաստան») հավելել, թե ըստ ԿԲ վիճակագրության տրանսֆերտների աճը, այդուհանդերձ, «չի օգնել կանխելու դրամի արժեզրկումը»: «Հայկական ժամանակը» գրել է, որ «բենզինի երեկվա թանկացումը այս տարվա ընթացքում արդեն չորրորդ անգամն է» և գուշակել` «Բենզինը էլի կթանկանա»: «168 ժամը» «կանխատեսել» է, թե «խորհրդարանական ընտրություններն արդեն թողնում են իրենց ազդեցությունը տնտեսության վրա, քանզի «առաջադրված օլիգարխները` որպես խոշոր ներկրող ու արտադրող, հասկանում են, որ գնաճը զսպելը իրենց անձնական շահերից է բխում»: «Հայացքը» ահազանգել է, թե Արարատի մարզի սառնարաններում պահեստավորված մեծ քանակությամբ «խաղողը նեխում է» և հարցրել` «Ո՞վ է մեղավոր, որ վրացիները հրաժարվում են հայկական խաղողից»: «168 ժամը» ներկայացրել է ըստ տնտեսության հատվածների ու տնտեսական գործունեության տեսակների միջին անվանական աշխատավարձերի չափերը` ի մասնավորի «քննության առնելով» բուհական համակարգի աշխատողների վճարների հիմնախնդիրները` «Չգնահատված դասախոսների երկիրը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ