Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 6 ապրիլի 2012

Խոսք և լուսանկար

Մամուլն առանձնացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի երեկ արտահայտած մտքերից երկուսը. «Հայացքը» պնդում է, թե իբր «գյուղնախարարը դավաճանել է ՕԵԿ-ին»` ուսանողներին հորդորելով իրենց ձայնը տալ «ՀՀ նախագահի կուսակցությանը», իսկ «Ժողովուրդը» վկայում է, որ իբր ի պատասխան կառավարության շենքի մոտ հավաքված գյուղացիների բողոքի, թե «թուրքերը դրսից վարունգ ու լոլիկ են ներկրում», ինչը հակասում է իրենց շահերին, ասել է` «Ի՞նչ անեմ, թող չներկրեն» (երկու նյութն էլ տպագրված է սույն թերթերի առաջին էջերում, նախարարի լուսանկարով):
Լոլիկի թեման շարունակել են «ՀԺ»-ն և «Երկիրը»: «ՀԺ»-ն նույնիսկ կապ է տեսել կառավարության որոշմամբ ջերմատների կառուցման նախապատրաստությունը 1 մլրդ դրամ ֆինանսավորելու և ապագայում մրցունակ լոլիկ արտադրելու միջև: Որոշ թերթեր ակամա դրսևորել են երեկվա նիստի օրակարգի որոշ հարցեր չըմբռնելու որոշակի «հմտություն»: «Երկիրն», օրինակ, չի հասկացել, թե բյուջետային մուտքերի տարվա ծրագիրը կատարելու դեպքում «հասարակությունն ավելի լա՞վ է ապրելու, թե՞ ինչպես միշտ», իսկ «Հայացքի» համար պարզ չի եղել, թե «հիմնականում փոքր ու միջի՞ն, թե՞ խոշոր բիզնեսի հաշվին են գերակատարվել հարկային մուտքերը»:
ՀՀ վարչապետի` «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցին են անդրադարձել «Ռեսպուբլիկա Արմենիան» և «Դելովոյ էքսպրեսը», իսկ «Ժողովուրդը» կանխատեսել է, որ Հայաստանի տարածքում ռադիոռելեային կայան կառուցելուց հետո ռուսներն այն շահագործելու են «ինչպես ռուսական ռազմաբազայի դեպքում` հայ-ռուսական բարեկամության հին ու ձրի ավանդույթների շրջանակում»:
Առաջիկա ընտրության վերահսկման խնդիրը նույնպես չի իջնում մամուլի էջերից: Ահա վերնագրերը` «Իրավունք»- «Վարդան Օսկանյանը նկատելի չի եղել որպես քաղաքական գործիչ» (Գալուստ Սահակյան), «Հայոց աշխարհ»- «ՀՀԿ-ն կառուցողական լուրջ առաջարկություն է անում», «Ժողովուրդ»- «ՀՀԿ-ն առաջարկում է համախմբվել», «Հրապարակ»- «Դավիթ Հարությունյանի կանոնագիրքը», «Առավոտ»- «ՀՀԿ-ն պատրաստվում է միաժամանակյա խաղի սեանսի» (Արմեն Աշոտյան): Այս առնչությամբ «Հրապարակը» նկատում է, որ «ԲՀԿ-ն իրական կոալիցիա է ուզում», որտեղ կարող է հավակնել «վարչապետի կամ Ազգային ժողովի նախագահի պաշտոններին»:
«Ժողովուրդը» ոչ միայն հայտնաբերել է օրենքի առջև տնտեսվարող սուբյեկտների անհավասարության մի դեպք (ՀՀ ԱԺ ճաշարանում ՀԴՄ կտրոն չեն տալիս, բացահայտ խաբում են և′ պետությանը, և′ ԱԺ աշխատակազմին), այլև շարադրել վարչապետի խորհրդականի կենսագրության «անհայտ էջերը»:
«Օրակարգի» փոխանցմամբ` ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած «Ապրելով գերկապակցված աշխարհում» զեկույցի` «Հայաստանն առաջընթաց է ունեցել, բայց հետ է հարևաններից». Եվրասիական զարգացման բանկը «ԱՊՀ մակրոմոնիտոր» զեկույցում «Հայաստանում 6 տոկոս աճ է կանխատեսում» («Լավատես են, քան հայերն իրենք»). իր հերթին «վերջին շաբաթների ընթացքում դրամի փոխարժեքը կրկին անհանգստանալու տեղիք է տալիս», այլ կերպ` «փոխում է իր վարքագիծը» և «այժմ ավելի քիչ կանխատեսելի է, քան նախկինում»:
«Իրավունքը» հայտարարել է, թե ըստ իր տվյալների` մինչ ՏՄՊՊՀ-ում այս օրերին շարունակվում են դեղորայքի շուկայի «մեծ աղմուկ բարձրացրած ուսումնասիրությունները», «բենզինը շարունակում է կատաղի տեմպերով թանկանալ»: Թեմային անդրադարձել է նաև «Հայոց աշխարհը» («Բենզինի շուկան կարիք ունի լուրջ ուսումնասիրման» և «Բենզինի գինը բարձրանում է, սպառումը` կրճատվում»): «Հայաստանի զրուցակիցը», «ՀՆԱ կոչվածը հանաք բան» չհամարելով, քննության է առել երկրի տնտեսական վիճակի վերաբերյալ տվյալների «պաշտոնական» և «ընդդիմախոս» մեկնաբանությունները:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ