Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 7 ապրիլի 2012

Հար և նման են

«Առավոտի» և «168 ժամի» նույնիսկ ամենափորձառու և ամենահավատարիմ ընթերցողները կարող են շփոթել այս թերթերի այսօրվա համարների առաջին էջերը, որոնք զարդարված են նույն անձանց` Արմեն Աշոտյանի և Վարդան Օսկանյանի լուսանկարներով և նույն մտքերի վերարտադրությամբ. Օսկանյան` «Մայիսի 6-ին կայանալիք ընտրությունը միայն խորհրդարանի ընտրություն չէ, այլև կառավարության», Աշոտյան` «… շատ կարևոր է, որ նոր կառավարությունում չլինեն Վ.Օսկանյանի տեսակետները կրող քաղաքական ուժեր»: Փոքր-ինչ ինքնատիպ է գտնվել «Հրապարակը». Օսկանյանի լուսանկարը այլ է, իսկ Աշոտյանի ոչ նկարը կա, ոչ էլ վերը նշված տեքստը: Սակայն ընտրա-նախընտրական թեման «ներկա» է թե′ «Երկիրի» («Քաղաքացուն դարձնելով հանրապետական», «Շփոթել է հասցեները»), թե′ «Ժամանակի» («Դու պետք է բարձր նշաձող ընտրես, որ գոնե կարողանաս հասնել կեսին», «Իշխանությունը Գագիկ Ծառուկյանին «իրա հոբարեն» տիրակալի պաշտոն է տվել»), թե′ մի քանի այլ թերթերում:
Ըստ սովորության տնտեսական շաբաթն է վերլուծել «Հրապարակը»` կրկնելով իր նախկինում էլ արտահայտած ինքնատիպությամբ առանձնապես աչքի չընկնող միտքը` «… մեզ պես երկրներում ընտրությունները տնտեսության վրա ուղղակի ազդեցություն են թողնում»: Նույնիսկ ՓՄՁ զարգացման խորհրդի երեկվա նիստը «168 ժամն» այլ կերպ չի կարողացել դիտարկել, քան «նախընտրական պրոցեսների համատեքստում»: Կառավարության վարած տնտեսական քաղաքականության որոշ դրսևորումներ չեն գոհացնում «Ժողովուրդին» («Կիկոսի և տեխնոքաղաքի ընդհանրությունները»), «ՀԺ»-ին («Այսպիսի «բարեփոխում»), «Առավոտին» («ՀՀ կառավարությունը ֆռռացնում է անգամ Եվրոպակա՞ն դատարանին. իրացման գոտու բնակիչներին տալիս են բնակարաններ, որոնք արդեն սեփականատեր ունեն»), «Հայոց աշխարհին» («Աշխատավարձը Հայաստանում շարունակում է ցածր մնալ անգամ տարածաշրջանի մակարդակով»):
«Գոլոս Արմենիին» սարսափելի չի համարում երկրի հայեցողական պաշտոն զբաղեցնողներին զանգվածաբար նախընտրական արձակուրդ ուղարկելը. «Սարսափելին այն է, որ նրանց բացակայությունը գործնականում ոչ ոք չի նկատի»,- գրում է թերթը:
«Ժամանակի» հետահայաց ուշադրությանն է արժանացել Կոտայքի մարզում տեղի ունեցած կառավարության նիստին հաջորդած ընդմիջումը` «Ամենաաղքատ մարզի ամենաճոխ ընդունելությունը»:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ