Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 10 ապրիլի 2012

Եթե «ոչինչը» սա է…

Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորը, ով նաև Եվրախորհրդի կառույցներից մեկի փորձագետների կոմիտեի անդամ է, այդ կոմիտեի լիագումար նիստին մասնակցել, ուստի և Հայաստանից բացակայել է առանց ՀՀ ԿԳ նախարարի թույլտվության և պատժվել խիստ նկատողությամբ: Ռեկտորը, իր խոսքով, առաջնորդվում է «նախարարի մասին կամ լավ, կամ ոչինչ» սկզբունքով: Սակայն «Առավոտի» հարցերին պատասխանելիս նա ոչ միայն ոչ մի լավ բան չի ասել նախարարի հասցեին, այլև հայտնել է, որ դիմելու է վարչապետին, «որպեսզի նա նախ` վերացնի նշված հրամանը և որոշի պարոն Աշոտյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը»:
Մամուլի տարածքի զգալի մասը ապրիլի 8-ին ծայր առած ընտրական քարոզչության արտացոլումն է. «Ի՞նչ ծրագրերով ու խոստումներով են կուսակցությունները գնում ընտրության», «ԲՀԿ-ն որպես իրավիճակի ախտորոշում» («Ժամանակ»), «Պոեզիայի ժամ», «Ընտրություններն ու գները» («168 ժամ»), «ՀՀԿ-ն փնտրում է կեղծիքների «հովանավոր» («Երկիր»): «Առավոտի» երաժշտական մեկնաբանը պարզել է, թե «Ինչ երգ «կերգեն» քաղաքական ուժերը քարոզարշավին», իսկ «Հրապարակի» հեղինակը երկու օրում հասցրել է նյարդայնանալ քարոզչական գրոհից. «Ե՞րբ է ավարտվելու էս մղձավանջը»:
«Ժողովուրդը» ընթերցողին զգուշացնում է, որ ՀՀ երկրորդ նախագահը պատրաստվում է «առաջիկայում հանդես գալ նախընտրական հայտարարությամբ»: Այս թերթի թղթակից մի տիկին խմբագրությանը տեղեկացնում է, որ Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ ՀՀԿ-ի տված 30 հատ ձուն ժամկետանց էր և հիշեցնում, որ նման մի բան էլ Նոր Տարվա նախաշեմին էր եղել, բայց այն ժամանակ տրվածը ոչ թե ձու էր, այլ ձեթ: Տիկինը սկզբում չի նկատում, որ ձուն ժամկետանց է, մի 5 հատը ձվածեղ է անում, ուտում ու… թունավորվում: Նամակի վերջում նա խնդրում է, որ թերթն իր անունը չնշի, քանի որ կարող են «վնաս տալ» իրեն:
Որոշ լավատեսություն են ներշնչում «Հայոց աշխարհի» «Ավանդները թանկանում են, վարկերը` էժանանում», «Առավոտի» «Գյումրու օդանավակայանը` էժան ավիափոխադրումների կենտրոն» հոդվածները: «Դելովոյ էքսպրեսը» ոչ միայն նկատել է, որ Դեմիրճյան կենտրոնում այս օրերին կազմակերպված ցուցահանդեսը կրկին ի հայտ է բերել մի շարք խնդիրներ, այլև «Ֆլեշի» փոխտնօրենի բերանով զգուշացրել, որ «բենզինի գինը կարող է ավելի բարձրանալ»:
Մամուլը չի շրջանցել նաև «գլոբալ» խնդիրները. «Հայաստանին ի՞նչ կարող է տալ համաշխարհային մաքսային կազմակերպությունը» («Իրավունք»), «Եվրասիական նախագծի խնդիրներն ու նպատակները» («Գոլոս Արմենիի»):
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ