Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 11 ապրիլի 2012

«Եթե ես տնօրեն լինեի…»

Հիշո՞ւմ եք` մի ժամանակ «Լիտգազետան» այսպիսի խորագիր ուներ: Պարզվում է` այն այսօր էլ հրատապ է: Պատասխանելով «Օրակարգի» հարցերին, ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, «168 ժամի» գլխավոր խմբագիրն ասում է, որ եթե ինքը «տնօրեն լիներ», ապա «կփոխեր կառավարությունը», այլ կերպ ասած` «ազատ կարձակեր կառավարությունը», պատգամավոր ընտրվելու դեպքում էլ այնպես կաներ, որ «մեր օրենսդրությունը ծառայեր ոչ թե իշխանության վերարտադրմանը, այլ քաղաքացուն»: Ընդհանրապես նախընտրական քարոզարշավում, ինչպես նշել է ԲՀԿ առաջնորդը, «հեքիաթը շատ է» («Առավոտ»): «Ժամանակն» էլ իր նախընտրական վերլուծականը վերնագրել է հետևյալ կերպ. «Ջեմով, տուկի թելով ու չգիտեմ էլ ինչ զիբիլով… հանդուրժել ենք կաղնու հաստության վիզ ունեցողներին»: Այնուհետև` դարձյալ «նախընտրական» տնտեսության հարցեր. «Դոլարը սիրում է տնտեսությունը» («Օրակարգ»), «Թալան` մարդկանց առողջության հաշվին» («Իրավունք»): ԱՎԾ ղեկավար պ-րն Մնացականյանը այս անգամ էլ «Հայացքի» միջոցով է ընթերցողին ու մամուլին հորդորում, որ վիճակագրական մարմիններին «չներքաշեն քաղաքականության մեջ»: Համանման պահվածք ունի նաև ոստիկանությունը, որը վարչապետի հանձնարարությամբ պարզաբանել է մի քանի թերթի` երկրից բացակայողների ցանկը իրենց տրամադրելու խնդրանքը («ՀՀ»): «Ժողովուրդը» մտավախություն ունի, որ ապրիլի 4-ին ստեղծված հանրային միասնական ընտրական շտաբը կարող է «քանդվել»: «Իրավունք-հետաքննությունը», ճիշտ է, բամբասանքի ժանրում, բայց և այնպես տեղեկացնում է, որ հանրահայտ «Սիվիլիթասն» է այժմ համակարգում ամբողջ ընդդիմադիր (բացառությամբ կոմկուսի) գործողությունները. «Այդտեղ է որոշվում, թե ինչ դերաբաժանում պետք է լինի ՀԱԿ-ի, «Ժառանգության», ՀՅԴ-ի միջև և, ամենակարևորը` ինչ գործողություններ պետք է կատարի ԲՀԿ-ի օսկանյանական թևը»:
Մինչ այդ ՀՀԿ-ն պաշտոնապես սկսել է իր քարոզարշավը («Ազգ»), Շարմազանովն էլ «Հարսնաքարի» հանդիպման վերաբերյալ «Հրապարակին» բացատրել է` «Ով միասին չի կարող ուրախանալ, նա չի կարող գնալ հաղթանակի»:
«Առավոտը», «Հայացքն» ու «Ժողովուրդը» նորանոր նրբերանգներ են ի հայտ բերում ռեկտոր-նախարար առճակատման մեջ` կանխատեսելով, որ այդ խմորը դեռ շատ ջուր կվերցնի:
«Ժամանակը» քաղաքական հանգամանալից վերլուծություն է կատարել` հեռակա բանավիճելով վարչապետի հետ: Թերթի կարծիքով «Հայաստանն ու Ռուսաստանը չեն կարող ունենալ աշխարհաքաղաքական նույն հետաքրքրությունները», ինչպես ռուսական լրատվական գործակալություններից մեկին ասել է Տիգրան Սարգսյանը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ