Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 12 ապրիլի 2012

«Նախընտրական թրատումների պարադոքսը»

«Օրակարգը» գրել է, որ կառավարությունը «հերթական նիստին» ամենայն հավանականությամբ հավանություն կտա Թավրիզ-Երասխ նավթամթերատարի տեխնիկական կանոնակարգը հաստատելու վերաբերյալ որոշման նախագծին, նաև «ուղղակի ակնարկել», թե խողովակաշարի շինաշխատանքների մեկնարկը, որը ծրագրված էր դեռևս 2009թ, «յուրաքանչյուր տարվա հետ… տեղափոխվում էր հաջորդ տարի»: «Հայոց աշխարհը» ներկայացրել է, թե «ինչ հեռանկարներ ունի խողովակաշարի կառուցումը»:
«Երկիրը» «արդյունաբերական քաղաքականության մեջ արմատական փոփոխություն կատարելու» վերաբերյալ Հանրապետական կուսակցության հայտարարությունը որոշել է «քննության առնել» ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակահատվածի «ֆոնին վրա»` «նախընտրական հակընդդեմ հարցով»` «Ախր, ո՞նց հավատանք»:
«168 ժամը» հայտարարել է, թե դոլարի փոխարժեքը «նորանոր բարձունքներ է շարունակում գրավել», նաև տեսակետ հայտնել, որ «3 միլիարդը գերազանցող արտաքին պարտք սպասարկող» երկրի «պետական գանձարանի տեսանկյունից դրամի արժեզրկումը, մեղմ ասած, օգուտ չէ»: Մի այլ հրապարակման մեջ թերթը «շաբաթվա տնտեսական հիմնական լուրերը» համարել է հակասական («Կուսակցական պետության առօրյան»):
«Ժամանակին» առավելապես հետաքրքրել է խորհրդարանի ընտրության գործընթացում «ԲՀԿ դերակատարումը» («Նախընտրական պարադոքս»), «Առավոտը» փոխանցել է Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի Գյումրի կատարած այցի մանրամասները և խորհուրդը Սարալանջի գյուղապետին. («Թեկնածու չունե՞ք, ասեք` թող գա, ձեր գազը քաշի»), «Միավորված հայերը»` հարցրել, թե «ինչ հավակնություններ, ինչ… ակնկալիքներ ունի առաջիկա ընտրություններից» ԱԺ նախկին խոսնակը («Ի՞նչ է թաքցնում Հովիկ Աբրահամյանը»): «Հրապարակի» տեղեկություններով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ հերթական հայցադիմում ներկայացրած ՀԱԿ-ի նախկին անդամ Մանե Հակոբյանը հայտարարել է, որ վերջինս ՀԱԿ-ի տնտեսական ծրագիրը «գողացել է իրենից»: Մի այլ հրապարակման մեջ թերթը շարունակել է խորհրդարանի ընտրության իր մեկնաբանությունները («Նախընտրական թրատումներ»): «Օրակարգը» նկատել է, որ երեկ «Counterpart International» կազմակերպության օժանդակությամբ «Ընտրամարտ 2012» ծրագրի շրջանակում կազմակերպված դեբատին «քաղաքական ինը ուժերից… եկան չորսը»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ