Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 14 ապրիլի 2012

Ընտրարշավի քարոզարշավը

Սա լրատվամիջոցների ամենօրյա զբաղմունքն է, որ այսօր ունի հետևյալ տեսքը. «ՀՀԿ-ն վախենում է պատասխանատվությունից» («Ժողովուրդ»), «ՀՀԿ-ն վախենում է բանավիճել», «Հավատանք, որ քամվենք» («ՀԺ»), «Ուղեղների լվացում», «Իշխանությունների վիրտուալ և մեր` իրական Հայաստանը» («Երկիր»), «Սերժ Սարգսյանի ռևերանսը ՀՅԴ-ին», «Ծառուկյանը սրբավայրում ծնկաչոք լսում էր էջմիածինցիների դարդն ու օրհնվում», «Ծառուկյանի զենքը» («Ժամանակ»), «Ես գիտեի, որ ամեն ինչ այսպես էլ լինելու է», «Օսկանյանի հետքերով» («168 ժամ»), «Բոյկո՞տ, թե՞ պլանավորում», «Ծառուկյանն աստվածացնում է իշխանությանը, չմտածելով հետևանքների մասին», Աշոտ Արսենյանի ուժերից վեր է գյուղը ջրով ապահովելու հարցը, ուստի նա խորհուրդ է տալիս դիմել վարչապետին («Հրապարակ»):
«Օրակարգը» հարցնում է, թե արդյո՞ք հայկական պանիրը մի օր բրենդ կդառանա և ստանում գյուղատնտեսության փոխնախարարի պարզաբանումը, «Գոլոս Արմենիին», անդրադառնալով փոքր և միջին քիմիայի խնդիրներին, առաջարկում է սեփականատերերին կամ պարտավորեցնել արտադրանք տալ, կամ հետ վերցնել ձեռնարկությունները, «Դելովոյ էքսպրեսը» արտատպում է վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը РБК-ին:
Ռեկտոր-նախարար դիմակայության առիթով «Հրապարակը» նախարարին հիշեցնում է, որ Սուրեն Զոլյանը մեծ դեր է խաղացել Ղարաբաղի համար մղված գաղափարական պայքարում, եղել է «ժամանակի հայ ուսանողության հպարտություններից մեկը», ուստի Արմեն Աշոտյանը չպետք է հապճեպ որոշում կայացներ` «Դաստիարակության շարունակականն է լավ», իսկ «Առավոտը» երկարամյա ռեկտորի հետ քննարկում է բուհական կրթության հարցերը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ