Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 17 ապրիլի 2012

Ա՜յ քեզ թվաբանություն…

Հնագույն այս գիտության գործիքները նախընտրական քարոզարշավում կիրառելու անուրանալի ձիրք են դրսևորել «ՀԺ»-ն («Հաշվենք, որ փոխենք») և «Երկիրը» («Հետաքրքրաշարժ թվաբանություն»): Առաջինը ընթերցողին հրավիրում է ևս մեկ անգամ հաշվել Հայաստանի բնակչությունը և անել համապատասխան նախընտրական հետևություններ` հաջորդ հաշիվը թողնելով մայիսի 7-ին, իսկ երկրորդը թվերի անսահման քանակությունից ընտրում և վերլուծում է երկրի զբաղվածների թիվը` կրկին հանգելով նախընտրական հետևությունների: «Ժողովուրդի» տպավորությամբ ՀՀԿ-ի քարոզարշավի բեռն ամբողջությամբ ընկել է ՀՀ նախագահի ուսերին, քանի որ վարչապետն, իբր, «մեկուսացվել է նախընտրական գործընթացներից»: Քաղաքական տեխնոլոգն էլ խիստ ինքնատիպ եզրակացություն է արել. քարոզարշավը, Կարեն Քոչարյանի կարծիքով, «ծույլ է ու անհետաքրքիր» («Հայացք»):
Թե′ «Իրավունքը», թե′ «Իրատես դե ֆակտոն» նախընտրական թոհուբոհի մեջ նկատել են Հրանտ Բագրատյանին և ներկայացրել նրա մասնակցությամբ ՀԱԿ քարոզարշավի որոշ առանձնահատկություններ` «Ժողովո′ւրդ, բա ես գո՞ղ եմ, որ ինձ գող են ասում» («Իրատես դե ֆակտո»): Դիմելով ՀԱԿ ղեկավարներին, հոդվածի հեղինակը գործող վարչապետի երկրորդ անգամ պատգամավոր չընտրվելը բացատրում է նրանով, որ «նման անհատը ձեռք չէր տալիս գողերիդ, ներեցեք պարոնայք, մեծամիտներիդ, երկիր կառավարելու անկարող տգետներիդ բանակին»: Մեջբերելով Հր.Բագրատյանի ելույթների առանձին հատվածներ և դրանք համեմատելով այս գործչի նախկինում արտահայտած մտքերի հետ, «Իրավունքը» հանգում է այն համոզման, որ «Կարմիր կովը հաստատ կաշին չի փոխում»:
Կովերի թեման արծարծում է նաև «Դելովոյ էքսպրեսը», բայց միանգամայն այլ` ոչ փոխաբերական իմաստով: Պարզվում է, որ հայ ֆերմերները վերջերս այցելել են Իսրայել և մտադիր են հնարավորինս ընդօրինակել այդ երկրի գյուղատնտեսության ոլորտի հաջողությունները. «Ինչո՞ւ հրեական կովերի գոմը չեն մաքրում, բայց նրանք ռեկորդային կաթնատվություն են ապահովում»:
«Իրավունքն» առանձնացրել է կառավարության նախորդ նիստի որոշումներից երկուսը, որոնք, թերթի կարծիքով, «կարող են բավական հեռուն տանող հետևանքներ ունենալ: Մեկը մայրուղային նավթամթերատարի տեխնիկական շահագործման կանոնների, մյուսը` ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխման միջոցառումների ծրագրի հաստատումն է` «Հայաստանը նախընտրեց ռուսներին ու պարսիկներին»:
«Առավոտը» և «Ազգը» լուսաբանել են Մանկավարժական համալսարանում վարչապետի մասնակցությամբ բացված միջազգային գիտաժողովը:
«Օրակարգը» տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հիմնախնդիրների շուրջ զրուցել է ամերիկյան Meter Graphics Lns. ընկերության տեխնիկական տնօրեն Արա Մարկոսյանի հետ («Խոշոր ընկերությունները, որոնք եկել են Հայաստան, տաղանդներ են փնտրում»), արտահայտել «ուրույն» վերաբերմունքը «օպտիկամանրաթելային ազգային լայնաշերտ ցանցի կառուցման ուղղությամբ ընթացող աշխատանքների» վերաբերյալ («Հաջորդ սերնդի լայնաշերտ ուտոպիա»), նաև փոխանցել ռուսական «Յագուար-17» դիստրիբյուտորական ընկերության տնօրեն Սերգեյ Նիկիտինի դիտարկումը, որ «ռուսական շուկայի վիճակը բավական նպաստավոր է հայկական գինիների առաջխաղացման համար» («Ֆրանսիայի և Իտալիայի արանքում»): Ըստ «Հրապարակի» նախորդ «տնտեսական շաբաթը» ևս «անցել է նախընտրական տրամադրությունների, քննարկումների ու խոստումների ներքո», և թերթը «շարունակում է չհավատալ….»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ