Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 18 ապրիլի 2012

«Վարչապետը Սմեխովին լծել է կուսակցական գործունեության»

Վերնագիրը «Առավոտինն» է, որը այդպես է գնահատել ԽՍՀՄ ժողովրդական արտիստի երեկվա «մեծ արձագանք ստացած համերգը Վանաձորում»: Իսկ ահա ՄԻՊ Կարեն Անդրեասյանը սպասում է, որ իր ղեկավարած կառույցը նույնպես «ներգրավվի քաղաքական գործընթացի մեջ», բայց արի ու տես` ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը ոչ մի կերպ չեն արձագանքում իրենց «հյուր գնալու և համագործակցելու» ՄԻՊ առաջարկին («Ժողովուրդ»): Ի դեպ, ՕԵԿ-ի նախընտրական հնարավորությունները չափազանց համեստ է գնահատում «Օրակարգը», չմոռանալով նշել սակայն, որ, օրինակ, ՕԵԿ-ական նախարար, պատգամավորի թեկնածու, Մանուկ Վարդանյանին «դուխ» է տվել վարչապետը:
Ինչպես և սպասվում էր, տարատեսակ արձագանք է ստացել «Գելափի» անցկացրած առաջին հարցումը» («Առավոտ»), «Ապագա խորհրդարանում` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն» («Ազգ»), «Ո՞վ է Գելափի պատվիրատուն կամ ամեն ինչ կանխատեսելի էր» («Հայացք»), «Առաջ միայն երջանիկ էինք, հիմա էլ երջանկությունից ցնդել ենք» («Հրապարակ»), «Քաղաքական խրտվիլակների «նարնջագույն» երազանքները» («Իրավունք-հետաքննություն»): Հընթացս հաշվում է նաև Ահարոն Ադիբեկյանը, որի կանխատեսումը հրապարակել է «Հայացքը»` «Ադիբեկյանի տոկոսները»:
«Հայացքը» նաև կասկածի է ենթարկում «Նեզավիսիմայա գազետայում» տպագրված ՀՀ վարչապետի հարցազրույցի այն հատվածը, որտեղ խոսվում է «անօդաչու ուղղաթիռների» մշակման մասին, ինչը ներկայացված է իբրև մտադրություն: Այդ դեպքում անկախության 20-ամյակի զորահանդեսին «ի՞նչ անօդաչու թռչող սարքեր էին ցույց տալիս»,- հարցնում է թերթը:
Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնանկությունը «Երկիրը» բացատրում է այդ կրթօջախը, իբր, Աբովյանի անվան համալսարանին միացնելու վարչապետի մտադրությամբ:
«Հայոց աշխարհը» տեղեկացրել է, որ «նոր ԱԷԿ-ի կառուցման գործընթացը դանդաղում է», ուստի «անհրաժեշտություն է առաջացել երկարացնել գործողի շահագործման ժամկետը»: «Օրակարգը» հավելել է, որ կառավարության առաջիկա նիստում «ամենայն հավանականությամբ կընդունվի» համապատասխան որոշումը («Էներգաբլոկը գրվեց ուրանին»): «Հայկական ժամանակը» թեմային արձագանքել է «Փչովի ատոմակայան» հրապարակմամբ: «Ժամանակը» և «Հայացքը» անդրադարձել են նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի երեկվա ասուլիսին («ՀԱԿ-ը գալիս է փրկելու ՀՀԿ-ին», «Ալեքսանյանը գողանում է թոշակները» և «11% տնտեսական աճ` 500 հազար ձեռներեցներով») և վերջինիս նախընտրական «հյութեղ» հայտարարություններին. «ՀԱԿ-ը խոստանում է 5 տարում 100%-ով կատարել իր ծրագրերը», «բյուջեն կաճի երկու անգամ ավելի, քան տնտեսությունը», «օլիգարխները կմուծվեն» և այլն:
«Օրակարգը» փոխանցել է մանրամասներ վերջին ամիսներին Հայաստանում արագ տարածում գտած MMM ֆինանսական բուրգի վերաբերյալ ԿԲ հայտարարությունից` մասնավորապես նշելով, որ MMM-ը «ԿԲ-ի կողմից լիցենզավորված չէ», «սխեմայում ներգրավված գումարների վերադարձը որևէ կերպ չի երաշխավորվում» և այլն: Թեմային անդրադարձել է նաև «Հրապարակը» («ԿԲ-ը վերջապես նկատեց Մավրոդիի ֆինանսական պիրամիդան»):
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ