Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 19 ապրիլի 2012

Մրցունակության բարելավման արձագանքները

«Ազգը» գրել է, որ «աղետի գոտում շինարարության ծավալներն աննախադեպ են», և «մինչև 2013-ը բնակարան կունենան բոլոր 7000 անօթևանները»: 2010-ի մրցունակության համաշխարհային զեկույցին իր անդրադարձում «Հայաստանի Հանրապետությունը» տեղեկացրել է, որ 142 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 92-րդ տեղը», ինչը «Հայացքի» և «Ազգի» փոխանցմամբ նշանակում է, որ «ազգային մրցունակության կատարողականով» երկիրը «6 միավորով բարելավել է իր դիրքը», «Օրակարգի» մեկնաբանությամբ («Տրանսֆերտային մրցունակություն»)` «զեկույցն ի հայտ է բերել Հայաստանի տնտեսության թույլ կողմերը», ըստ «168 ժամի» («Տեղ-տեղ նախընտրական զեկույց»)` մասնավորապես ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին «ակնհայտորեն չէին կարող դուր չգալ» տնտեսության որոշ ասպեկտների «դրական երանգներով» ներկայացումը, թեև դրանք «ամենից հաճախ են հայտնվում քննադատության թիրախում»:
ՏՄՊՊՀ-ի երեկ տարածած հաղորդագրությունը, որ հանձնաժողովը «գերիշխող չի գտել չորս»` «բնական հյութերի», «երշիկեղենի», «մակարոնեղենի» և «գինու» ապրանքային շուկաներում և դրանք մրցակցային են, «Օրակարգի» համոզմամբ «ավելի շատ քարոզչական տարրեր է պարունակում»: «Հայկական ժամանակը» 2011թ. պետական բյուջեի կատարման մասին կառավարության հաշվետվությունը, որը քննարկվելու է կառավարության այսօրվա նիստում, որակել է «հետաքրքիր փաստաթուղթ» և ըստ «հետաքրքրասիրության յուրո» փորձել այն ներկայացնել: «168 ժամը» հավելել է Սիլիկոնային հովտում գրանցված «Անթել դիզայն» ընկերության համանախագահ Գագիկ Հարությունյանի կարծիքը, թե «Հայաստանը ՏՏ ոլորտի զարգացման ծրագիր չունի», «Երկիրը»` քննության է առել «տրանսֆերտների և մենաշնորհների աճի ուղիղ համեմատականությունը»:
«Առավոտում» նախընտրական քարոզչության «անցած տասն օրերը» քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «ըստ էության» գնահատել է «հոգնած» քաղաքական դաշտ ու «հոգնած» քարոզարշավ: «168 ժամը», չշրջանցելով քարոզարշավի թեման («Համահունչ հակասություն»), անդրադարձել է նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և Երևանի լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի շարունակվող հակամարտությունը («Բրյուսովյան կրքերը շարունակվում են»)` ներկայացնելով համալսարանի ուսանողների մի մասի բողոքի ցույցը կառավարության շենքի մոտ:
Թեմային արձագանքել են նաև «Ազգը» («Ռեկտորն ու նախարարը կհանդիպեն դատարանում») և «Հայացքը» («Գործին միջամտում է վարչապետը»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ