Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 21 ապրիլի 2012

Ընտրությունը մեզ համար Սարդարապատ է, Բաշ Ապարան ու նաև, ինչու ոչ, Ավարայր

Հերթական ընտրությանը վաղօրոք ճակատագրական, նույնիսկ օրհասական իմաստ ու նշանակություն տալը բնորոշ է հայորդիներիս: Ապացույցը երեկվա հանրահավաքն է եղել և ՀԱԿ առաջնորդի 1ժ. 20 րոպեանոց ելույթը («ՀԺ»): Բայց ահա քաղաքական այս ուժի գործելակերպը Թատերականի ռեկտորն անվանում է «մուտիլովչիկություն», «քուչայական քաղաքականություն». մեջբերելով Արմեն Մազմանյանի այս և մյուս խոսքերը, «Հրապարակը» չի մոռանում ընթերցողին հիշեցնել, որ նա վերջերս է իր պաշտոնն ստացել և «շատ մտերիմ» է ՀՀ վարչապետի հետ: «Ժամանակը» նախընտրական ոլորտից առանձնացրել է ԲՀԿ առաջնորդի այն հայտարարությունը, թե «Վարդան Օսկանյանի` իշխանություններին ուղղված քննադատությունը նրա անձնական կարծիքն է»: Սա արդեն թերթին ոչ միայն ծիծաղելի, այլև տխուր է թվում…
Նախընտրական թեման այսօր նույնպես միահյուսված է տնտեսականին: ՀՀԿ անդամ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանն, օրինակ, «Գոլոս Արմենիին» հայտարարել է` «ՀՀԿ-ն ապացուցել է, որ գիտե երկիրը դուրս բերել ծանր վիճակից» և կոնկրետ օրինակներով ապացուցել է իր ասածը: «Հայաստանի Հանրապետությունը» «Գյուղի և գյուղատնտեսության տեսլականը» ընթերցողին է ներկայացրել «ըստ խորհրդարանի ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի»: «Երկիրը» լուսաբանել է 9 քաղաքական ուժից 7-ի բանավեճը փոքր և միջին ձեռնարկատիրության «փրկության» ծրագրերի վերաբերյալ: Լրագրողական գրեթե նույն «բանալին» է կիրառել «Հրապարակը»` «Տնտեսական շաբաթ կամ ինչո՞ւ չեն հարգում ընտրողին»: Այնուհետև լրատվամիջոցները քննարկել են ԱՎԾ ներկայացրած եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները. «Մարտին տնտեսական ակտիվության 6.6 տոկոս աճ, արտահանման ծավալի կտրուկ ավելացում» («Ազգ»), «ԱՎԾ-ն արդեն «փոխվել» է» («168 ժամ»), «Էլի տնտեսական հրաշք» («ՀԺ»), «Հանքերը միանգամից արտահանենք» («Երկիր»), «Տնտեսական ակտիվությունը շարունակում է բարձր մնալ» («Հայոց աշխարհ»): Հայաստանի մետաղագործության վեկտորներն է ուրվագծել «Գոլոս Արմենիին»:
Բրյուսովի անվան համալսարանի թեմայից առանձնացրել ենք երկու նյութ` «Կրթության և գիտության «ֆեյսբուքություն» («Հրապարակ») և «Զոլյանը չի ասում` ինչ է քննարկել ՀՀ նախագահի հետ» («Առավոտ»): Ռեկտորը ցանկություն է հայտնել, որ կրթօջախի շենքի օտարումը ժխտող հայտարարություն անի նաև ՀՀ վարչապետը:
«Ազգը» տպագրել է ԵՊՄՀ կազմակերպած միջազգային գիտաժողովին նվիրված հատուկ հավելված:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ